«Պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո հայկական և ռուսական կողմերը խոսել են այն մասին, որ ՀՀ-ն կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ շուկայի միջև, սրանով իրանական կողմը միանշանակորեն հետաքրքրված է, բայց սա կարծես այն շրջանակն է, որից ՀՀ-ն Իրանի հետ դուրս չի կարող գալ, սրանք վերահսկելի հարաբերություններ են: Քանի դեռ իրավիճակն այսպիսին է, գլոբալ ծրագրերը հայ-իրանական հարաբերություններում տեղ չեն գտնի»:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 5-11-ը գրանցված երկրաշարժերից 12-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հոկտեմբերի 12-ին հավաստել է, որ Բաղդադը ուժի չի դիմի քրդական ինքնավարության շուրջ ստեղծված իրադրության կարգավորման համար, որտեղ սեպտեմբերի վերջին անցկացվել է անկախության հանրաքվե:
Հոկտեմբերի 12-ին հազարավոր մարդիկ են մասնակցել Իսպանիայի պետական տոնի կապակցությամբ Բարսելոնայում անցկացված հանրահավաքին:
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի որբ երեխաների դպրոցի տեսախցիկը գրանցել է այն հուզիչ պահը, երբ սաներից մեկը իմանում է, որ իրեն տանելու են եկել նոր ծնողները:
Նա չի բացառում նաև, որ նման հայտարարություն է հնչում ապագա հանդիպումը տապալելու նպատակով, քանի որ այս ուղղությամբ որևէ առաջընթաց Ադրբեջանի նախագահի ծրագրերում չէ: Ըստ նրա, հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, կարողացավ ճիշտ հասկանալ այդ հայտարարության նպատակները՝ համապատասխան հայտարարություն տարածելով:
ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը Կահիրեում վերջնական հաշտության համաձայնագիր են ստորագրել երկար ժամանակ հակամարտող պաղեստինյան շարժումների միջեւ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերությունների ճգնաժամը, իր երկիրը համեմատել է առյուծի հետ, որի ճիրանները պոկել-հանել են եւ ցանկանում են հնազանդեցնե։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փաստաթուղթ է հրապարակել 226 դատապարտյալների ներում շնորհելու մասին, որոնց թվում կան կանայք ու դեռահասներ:
«Ադրբեջանը միշտ գնում է սադրիչ գործողությունների. սադրանքները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից, երբեք չեն դադարի, մինչև մենք չանցնենք շատ ավելի խիստ պատժիչ գործողությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես պլանավորվում է, մինչեւ ընթացիկ տարվա վերջը ուղեւորություն կկատարի Իրան, որտեղ եռակողմ հանդիպում կկայանա ՌԴ, Իրան եւ Ադրբեջան ձեւաչափով:
Ղրիմի ռուսական կարգավիճակը չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի Դաշնությանը թերակղզու պատկանելության վրա:
Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է հսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից եւ Բելառուսից ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ՝ կապված արգելված (պատժամիջոցների գործողության ներքո գտնվող) արտադրանքի մատակարարումների հաճախացած փորձերի հետ:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքից և ոչ մեկի մասին չեն հայտնել:
Թեհրանը պատրաստ է շարունակել իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարումը նույնիսկ այդ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, եթե Ռուսաստանը եւ Չինաստանը չպաշտպանեն ամերիկացիների որոշումը:
168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում ՌԴ նախագահի խորհրդականի հայտարարությունը, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ, եթե Հայաստանը չկիրառի իր վետոյի իրավունքը, Շ.Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կուղեւորվի Գազայի հատված:
Թուրքիայի զինված ուժերը տանկեր են ուղարկել Իրաքի հետ սահման:
«Երեկ առավոտյան քվեարկության էր դրվել մի շատ հետաքրքիր ձևակերպմամբ հարցադրում: Մասնավորապես, որ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով Ստելլա Կիրյակիդիսի օգտին, խախտել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գոյություն ունեցող այն պայմանավորվածությունը, որի համաձայն՝ խմբերը միմյանց թեկնածուների օգտին են քվեարկում»:
Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը կոչ է արել համերկրային կառավարությանը՝ բանակցություններ սկսել Բաղդադի կողմից Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանն ի պատասխան սահմանված պատժամիջոցների չեղարկման համար:
Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 12-ի առավոտյան իր ակտիվիստները թափանցել են «Կատենոմ» ֆրանսիական ատոմային էլեկտրակայանի տարածք եւ հրավառություն սարքել այնտեղ, որպեսզի ցույց տան երկրի միջուկային ձեռնարկությունների պաշտպանվածության ցածր մակարդակը։
Առնվազն 40 մարդ է զոհվել, եւս 22-ն անհայտ կորած են համարվում այն վարարումների հետեւանքով, որոնք Վիետնամի հյուսիսային եւ կենտրոնական մասի մի քանի նահանգներում առաջացել են անցած շաբաթվա վերջից չդադարող տեղատարափների հետեւանքով:
The Wall Street Journal թերթը, հղում անելով ԱՄՆ-ի գործող եւ նախկին պաշտոնյաների, պնդում է, որ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործվել է ամբողջ աշխարհում «համակարգիչների գաղտնի սքանավորման» համար՝ նպատակ ունենալով հափշտակել ԱՄՆ-ի կառավարության գաղտնիացված փաստաթղթերն ու գերգաղտնի տեղեկատվությունը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ասեկոսեներ է համարել հաղորդումներն այն մասին, որ իրեն ներառում են նրանց ցուցակում, ովքեր կարող են գլխավորել նախարարների կաբինետը 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո:
Ռուսաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության հետագա խորացումն ընկալում են որպես իրական սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ առայժմ չգիտի՝ ինչ է ձեռնարկելու Իրանի հետ կնքված միջուկային գործարքի նկատմամբ։
Այս տարվա հունվարի 31-ին Ադրբեջանում ոչնչացված խումբը պատրաստվում էր գրոհել երկրի զորամասերից մեկը, պետական հաստատություններ, ինչպես նաև Ադրբեջանի Խորհրդարանի շենքը և սպանել պատգամավորներին. Նման պնդում հրապարակել է ադրբեջանական «Մինվալ» լրատվակայքը:
Մայնի Ֆրանկֆուրտում լույս հոկտեմբերի 12-ի գիշերն այրվել է Գյոթեի փայտե աշտարակը, որը 43 մետր բարձրություն ուներ:
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածով, ինչպես ենթադրվում է, սպանվել է «Իսլամական պետությանը» հարած բրիտանուհի Սալլի Ջոնսը՝ Սպիտակ այրի մականվամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում առաջադրել է Քիրսթեն Նիլսենի թեկնածությունը: