ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը հաշտության գործարք են կնքել Կահիրեում. Al Jazeera
ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը Կահիրեում վերջնական հաշտության համաձայնագիր են ստորագրել երկար ժամանակ հակամարտող պաղեստինյան շարժումների միջեւ: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:
Փաստաթուղթն ստորագրվել է երկու խմբակցությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից՝ Եգիպտոսի հետախուզության ներկայացուցիչների ներկայությամբ, որը հովանավորում էր ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ տեւական պառակտման հաղթահարման բանակցությունները: Հաշտության գործարքը նախատեսում է, մասնավորապես, որ ազգային համաձայնության կառավարությունը պաղեստինյան բոլոր տարածքներում՝ Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում, լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Ռաֆահում Եգիպտոսի եւ Գազայի միջեւ սահմանի միակ թերմինալը նախագահական գվարդիային հանձնելու շուրջ, որը ենթարկվում է Արեւմտյան ափի պաղեստինյան վարչակազմին: Ինչպես սպասվում է, հսկիչ անցակետը հաջորդ ամսվանից կսկսի աստիճանաբար վերականգնել աշխատանքը, իսկ ավելի ուշ կանցնի շուրջօրյա ռեժիմի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: