Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու կարիք չունի, նա պատրաստ է դադարեցնել ԵՄ-ի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ:
Վիետնամում մոլեգնող հեղեղումների հետեւանքով ջրի տակ է անցել Տխանխոա շրջանի խոզաբուծական ֆերման:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ, հոկտեմբերի 16-ից մինչեւ 26 ընկած ժամանակաշրջանում Կորեայի Հանրապետության մարտանավերի հետ համատեղ վարժանքներ կանցկացնի Կորեական թերակղզու ափերի մոտ:
Եթե Կատալոնիան անկախանա, ուրիշներն էլ կարող են ցանկանալ հետեւել այդ տարածաշրջանի օրինակին:
Բրյուսելում տասից ավելի մարդ է հոսպիտալացվել ԵՄ-ի Խորհրդի «Եվրոպա» շենքում ծխից թունավորվելու պատճառով, տարհանում է հայտարարված:
Միացյալ Նահանգները դիմակայելու է Իրանի ապակայունացնող ազդեցությանը եւ զսպելու է նրա ագրեսիան՝ այդ նպատակով ակտիվացնելով փոխգործակցությունը տարածաշրջանի մի շարք պետությունների հետ:
Իրանի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները եւ Իրանի ու Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կարող են քաոսի հանգեցնել միջազգային հարաբերություններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման և ամրապնդման մեջ:
Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Instagram սոցիալական ցանցի աշխատանքում:
Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել նոր արտահանական սահմանափակումների վերաբերյալ:
Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Պենտագոնն արդեն ձեռնամուխ է եղել ակնթարթային գլոբալ հարվածի հեռանկարային համալիրների ստեղծմանը:
«ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց եւ չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Որոշ մարդիկ այնքան են վախենում, որ հրաժարվում են զբաղվել բիզնեսով, թռչել այլ երկրներ և նույնիսկ քնել: Մոտավոր հաշվարկներով, այս օրը բիզնեսը կորցնում է 800-900 միլիոն դոլար: «Ուրբաթ-13-ի» մասին առաջին գրանցված հիշատակումը եղել է 1900-ականների սկզբին։ «13» թվից վախն անվանվում է «տրիսկայդեկաֆոբիա»:
Թուրքիայի իշխանությունները եւս 117 մարդու ձերբակալման կալանագրեր են տվել, որոնց կասկածում են 2016 թվականի հուլիսին երկրում հեղաշրջման փորձին մասնակցության մեջ:
Չիչեքը հայտնել է, որ կան խոսակցություններ, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ծագած դիվանագիտական լարվածության պատճառով, ԱՄն իշխանությունները Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող շուրջ 283 հոգու մուտքը կարգելեն իրենց երկիր։ Չիչեքը պնդել է, որ այս լուրի իսկությունը հաստատվել է գործարար շրջանակների կողմից ևս։
Թուրքական ութ տանկեր, 50 զրահափոխադրիչներ եւ շուրջ 200 զինվորականներ հատել են Սիրիայի հետ սահմանը եւ մտել Իդլիբի նահանգի տարածք:
Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մահմուդ Զուբայր Հայաթը նախատեսում է ընթացիկ տարվա նոյեմբերին այցելել Ադրբեջան: Նման պնդում հրապարակել է ադրբեջանական մասնագիտացված «Ազերի դիֆենս» պարբերականի կայքը:
Լուսանկարիչ Դուգլաս Թրոնը դրոնի օգնությամբ նկարահանել է անտառային հրդեհից գրեթե լիովին ոչնչացած Սանտա Ռոզու կալիֆոռնիական քաղաքը:
Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չունի:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 12-ին կայացած նիստում օրինագիծ է ընդունել 36,5 մլրդ դոլար հատկացնել երկրի այն շրջաններին օգնություն ցուցաբերելու համար, որոնք տուժել են վերջերս մոլեգնած փոթորիկներից ու անտառային հրդեհներից։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սոնոմի օկրուգի շերիֆ Ռոբերտ Ջորդանոյին:
Չինաստանի ամենահարուստ բնակիչը, ըստ «Խուժուն» հետազոտական կազմակերպության տվյալների, դարձել է երկրի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի՝ China Evergrande Group-ի ղեկավար Սյույ Ցզյաինը. նրա կարողությունը կազմում է մոտավորապես 43 մլրդ դոլար։
Հին ժամանակներում կատարված մի շարք նորարարություններ մնացել են այդպես էլ չբացահայտված, քանի որ կար սկզբունք, որ ուսուցիչը միայն իր աշակերտին էր ասում իր հայտանագործության գաղտնիքները:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռետորան է բացել, որտեղ կարիքավորները կսնվեն անվճար:
ՅՈւՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպան Կարﬔլ Շամա-Կոենը խորհուրդ է տվել իր պետությանը հետևել ԱՄՆ-ի օրինակին և լքել ﬕջազգային կազմակերպության շարքերը:
Չինաստանը և Լիբանանը ընտրությունների չորրորդ տուրից առաջ հանել են ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց թեկնածությունները:
Գերմանիան որոշում է ընդունել կես տարով երկարաձգել սահմանների հսկողությունը անվերահսկելի միգրացիայի պահպանվող վտանգի կապակցությամբ:
«Խնդիրներ կունենաք՝ Գուգավան կգա, ջուրըկկտրեն՝ Գուգավան կգա, հիվանդ կլինեք՝Գուգավան կգա…»: Գուգավան կգա, արտահայտությունը ծաղրի առարկա էր դարձելոչ միայն ֆեյսբուքյան տիրույթում, այլեւ որոշ լրատվամիջոցներում: Գիորգի Գուգավան ընտրողներին խոստանում է էլեկտրաէներգիայի ցածր գին (11 թեթրի), աշխատատեղեր: «Շատ բան ունենք անելու, բայց եթե մի խոսքով ասեմ՝ մենք ծառայելու ենք ժողովրդին»,- հայտարարել է Գուգավան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ափսոսանք է հայտնել ՅՈւՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: