Իռլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում հոկտեմբերի 17-ին փակ են բոլոր դպրոցները, շարունակվում են երկաթուղային եւ ավիահաղորդակցության խափանումները, հարյուր հազարավոր տներ մնում են առանց լույսի, մի մասն էլ՝ առանց ջրի «Օֆելյա» փոթորկի պատճառով, որը շարունակում է մոլեգնել Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության տարածքում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնելու քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:
«Նոր ուժերի ռուխի» առաջնորդ, Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի եկած մարդկանց՝ պահանջել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնաթողությունը։
«Կարող ենք ուրախ լինել, որ նոյեմբերի 24-ին կունենանք իրականում արդիականացված նոր իրավական փաստաթուղթ ԵՄ երկրների հետ, բայց որից հետո գնալու է գործընթաց: Կարծում եմ՝ աշխատանքը, որը միտված է եղել մինչև ամսի 24-ը, կատարվել է, կարելի է վաղն էլ ստորագրել»:
Իսպանիայում դատարանը կալանքի տակէ վերցրել Ջորդի Սանչեսին եւ Ջորդի Կույշարտին՝ կատալոնական անջատողական խմբավորումների երկու առաջնորդների: Նրանք չեն կարող գրավով ազատ արձակվել, քանի դեռ նրանց նկատմամբ հետաքննություն է վարվում խռովության գործով, տեղեկացնում է BBC-ին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուսով է, որ ինքնորոշման թափ առնող միտումները ցնցումների չեն բերի Եվրոպայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Սեւ ծովում մոլեգնող ծովամրրիկի հետեւանքով տուժել են Բաթում առողջարանային քաղաքի լողափը եւ առափնյա գոտին:
«Շատ կարևոր է, որ մեր մարդիկ կկարողանան առանց խոչընդոտի գնալ Եվրոպա, վերադառնալ, անօրինական քայլերի չդիմել։ Շատ կարևոր է, որ վիզայի ազատականացման պրոցեսը ներգրավված է այդ փաստաթղթի մեջ, նախկինում դա զուգահեռ էր գնում»։
Ղազախստանը, որն ավելի վաղ Ղրղզստանի հետ սահմանին ուժեղացված հսկողություն է սահմանել ապօրինի ներմուծման դեմ պայքարի շրջանակներում, չի խախտում ԵԱՏՄ-ի նորմերը:
Կողմերը քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:
Իրաքի ոստիկանությունը հսկողություն է հաստատել Իրաքյան Քրդստանի երկու հանգուցային նավթահանքերի նկատմամբ:
Հորդառատ անձրեւների հետեւանքով ջրի տակ են անցել Վրաստանի Քութայիս քաղաքի մի քանի շրջաններ:
Բոզդաղի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգման մասին որոշումն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը:
«Շեշտեմ, որ առանց օրակարգի քաղաքական բանակցությունները վաղ թե ուշ դադարելու են, և մենք ստիպված ենք լինելու մեկնաբանել տեղեկությունները շփման գծում իրավիճակի սրման մասին: Համանախագահների գերխնդիրն այսօր հստակ օրակարգ ձևավորելն է»,- ասաց Ռարը:
Առնվազն 36 մարդ է զոհվել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջանները ճարակած հրդեհների հետեւանքով:
«Մենք մասնակցում ենք օրակարգային հարցերի քննարկումներին, եթե մեղադրանք հնչում է, իհարկե, պատասխանում ենք, բայց մենք ցույց ենք տալիս, որ մեր խնդիրը Ադրբեջանին արձագանքելը չէ»:
Ամերիկյան կողմից այդ հայտարարությանը որևէ հակադարձում չեղավ։ Այսինքն՝ կայունությունը պահվելու է այստեղ։ Առանցքային խնդիրը լուծվելու է Հայաստանում և Ադրբեջանում՝ ներքին կառավարման արդյունքի շնորհիվ։ Որ կողմում կլինի ավելի արդյունավետ կառավարում՝ այդ կողմն էլ կարող է մեծ արդյունք արձանագրել:
Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները ամուր հիմք են ծառայում մեր պետությունների քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական և մշակութային-հումանիտար ծրագրերի իրականացման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում փոխգործակցության աճի համար»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Այս հայտարարության իմաստն այն էր, որ միևնույն է՝ այդ նախապայմանները մեզ համար կարևոր են, և միևնույն է՝ քննարկվելու են։ Ես վստահ եմ, որ դրանք քննարկվել են, այլ հարց է, թե ինչ կոնտեքստով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին երկօրյա այցով կժամանի Կորեայի Հանրապետություն:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանխարգելման գործակալության ներկայացուցիչները անցկացրել են Եվրամիության երկրներում առանց կեցության իրավունքի բնակվող Վրաստանի քաղաքացիների վերադարձի մոնիթորինգ:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, մամուլի ասուլիսում ամփոփելով Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ հարաբերությունների լավ դինամիկա է դիտվում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իր Twitter-ում խոստացել է 20 հազար եվրո վճարել այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի գտնել մալթացի լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիայի հնարավոր սպանողներին, որը զոհվել է սեփական ավտոմեքենայի պայթելու հետեւանքով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները, որոնք հոկտեմբերի 16-ին կայացել են Ժնեւում, եւ հորդորել է երկու երկրներին՝ զարգացնել այդ հաջողությունը եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ուժգին ձյան պատճառով Մցխեթա- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 71-106 կմ հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է:
Ստամբուլի դատարանը որոշել է կալանքից ազատել ԱՄՆ-ի հյուպատոսարանում աշխատող Թուրքիայի քաղաքացու կնոջն ու դստերը այն բանից հետո, երբ նրանք հարցաքննվել են ծայրահեղականների հետ իրենց հնարավոր կապերի շուրջ:
ԱՄՆ-ը ոչ մեկի կողմը չի բռնի Իրաքյան Քրդստանի շուրջ հակամարտությունում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն պարտեզում կայացած մամուլի ասուլիսում:
Ներկայում Կորեական թերակղզու իրադրությունն այն փուլում է, որ միջուկային պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի: