Բաժիններ՝

Իրաքի վարչապետը խոստացել է ուժ չկիրառել Քրդստանի խնդիրը լուծելու համար

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հոկտեմբերի 12-ին հավաստել է, որ Բաղդադը ուժի չի դիմի քրդական ինքնավարության շուրջ ստեղծված իրադրության կարգավորման համար, որտեղ սեպտեմբերի վերջին անցկացվել է անկախության հանրաքվե: Այդ մասին այսօր հայտնել է «Ռուդաու» քրդական հեռուստաալիքը։

«Մենք մեր բանակը չենք օգտագործի մեր ժողովրդի դեմ կամ չենք կռվի քրդերի ու մյուս քաղաքացիների դեմ»,-ասել է ալ Աբադին: Իրաքի վարչապետն ընդգծել է, որ կենտրոնական իշխանությունների գլխավոր խնդիրը «երկրի միասնությունը պահպանելն է, Սահմանադրության կատարումը, համաքաղաքացիներին պաշտպանելը եւ ազգային բարգավաճման հասնելը», հավելելով, որ Իրաքի իշխանությունները ներկայում աշխատում են երկրի միասնությունը վերականգնելու վրա: Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին: Անկախության օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցած ընտրողների 92,73 տոկոսը: Նոյեմբերի 1-ին տարածաշրջանի իշխանությունները հույս ունեն անցկացնել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Բաղդադում հանրաքվեն եւ նախապատրաստվող ընտրությունները համարում են անօրինական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս