ԱՄՆ-ի իշխանությունները Կասպերսկու հակավիրուսին մեղադրել են գաղտնի տվյալների որոնման մեջ. WSJ
The Wall Street Journal թերթը, հղում անելով ԱՄՆ-ի գործող եւ նախկին պաշտոնյաների, պնդում է, որ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործվել է ամբողջ աշխարհում «համակարգիչների գաղտնի սքանավորման» համար՝ նպատակ ունենալով հափշտակել ԱՄՆ-ի կառավարության գաղտնիացված փաստաթղթերն ու գերգաղտնի տեղեկատվությունը:
Աղբյուրների տեղեկատվության համաձայն, ընկերության կողմից ստեղծված ծրագրային ապահովումը, որը, տեղադրվելու դեպքում, կանոնավոր կերպով սքանավորում է համակարգիչների ֆայլերը եւ փնտրում վիրուսներ ու վնասաբեր այլ ծրագրեր, «որոնել էայնպիսի տերմիններ, ինչպես, օրինակ՝ «գերգաղտնի», որոնք կարող են գրված լինել գաղտնիացված կառավարական փաստաթղթերի վրա, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կառավարական ծրագրերի գաղտնի կոդային անվանումները»:
«Առայժմ պարզ չէ՝ ինչ քանակությամբ կառավարական համակարգիչների կամ աշխատակիցների էր ուղղված «Կասպերսկու» ծրագրային ապահովման գործողությունը, եւ հափշտակվել են արդյոք գաղտնի կառավարական նյութեր»,-նշում են աղբյուրները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: