Բաժիններ՝

Թրամփը Քիրսթեն Նիլսենին առաջադրել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում առաջադրել է Քիրսթեն Նիլսենի թեկնածությունը: Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 11-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Այժմ 45-մյա Նիլսենի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ներկայում Նիլսենը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի առաջին տեղակալն է: Ավելի վաղ Քելլին գլխավորում էր ներքին անվտանգության նախարարությունը, իսկ Նիլսենը նրա առաջին տեղակալն էր:

Ինչպես գրում են ամերիկյան ԶԼՄ-ները, Նիլսենը կիբեռանվտանգության հարցերի փորձագետ է եւ քաջածանոթ է նախարարության կառուցվածքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031