Բաժիններ՝

Մայնի Ֆրանկֆուրտում այրվել է Գյոթեի աշտարակը

Մայնի Ֆրանկֆուրտում լույս հոկտեմբերի 12-ի գիշերն այրվել է Գյոթեի փայտե աշտարակը, որը 43 մետր բարձրություն ուներ: Կառույցի 1931 թվականի դիտահարթակը քաղաքի ամենահայտնի շինություններից մեկն էր եւ մտնում էր երկրի հինգ ամենաբարձր փայտե աշտարակների հնգյակը։ DPA-ի տվյալներով՝ հրշեջների ժամանման պահին կրակը ճարակել էր ամբողջ աշտարակը, այն մասամբ փլվել է:

22 մետր բարձրությամբ փայտե աշտարակը Գյոթեի հայրենի քաղաքի հարավային արվարձանում առաջին անգամ կառուցվել էր տակավին 1867 թվականին, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին այն խարխլվել էր, ուստի աշտարակն ապամոնտաժեցին: 1931 թվականին՝ պոետի մահվան 100-րդ տարելիցի նախաշեմին, կառուցվեց 43 մետրանոց աշտարակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս