
«Ես երբեք չեմ քննարկում ասեկոսեները». Մատվիենկոն արձագանքել է վարչապետի պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ հաղորդումներին

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ասեկոսեներ է համարել հաղորդումներն այն մասին, որ իրեն ներառում են նրանց ցուցակում, ովքեր կարող են գլխավորել նախարարների կաբինետը 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո: Նա ընդգծել է, որ հիմքեր չկան իր ազգանունը նշելու այդ շարքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես երբեք չեմ քննարկում ասեկոսեները: Երբեք դրանք չեմ մեկնաբանում եւ չեմ ներքաշվում դրանց քննարկման մեջ… Ոչ մի հիմք չկա այն բանի համար, որ իմ ազգանունը հնչի այդ շարքում: Հիմքեր չկան ու չեն լինի»,-ասել է Վալենտինա Մատվիենկոն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 12-ին: