ՅՈՒՆԵՍԿՕ-ում հոկտեմբերի 10-ին կկայանա կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան, Բաղդադը եւ Թեհրանը պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե նրա իշխանությունները չչեղարկեն տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները։
2016 թվականին Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջումից հետո ավելի սաստկացան մեդիադաշտի ներկայացուցիչների՝ մասնավորապես լրագրողների հանդեպ տարատեսակ ձերբակալություններն ու բռնությունները:
Ռազմական նշանակության տարբեր համակարգերի թուրքական արտադրողը՝ Aselsan-ը, Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել 43,645 մլն դոլար գումարի կապի համակարգերի մատակարարման վերաբերյալ:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարի կոշտ միջոցներ ձեռնարկել վերջին կոռուպցիոն սկանդալներից և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հրաժարականից հետո այդ կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար:
Անկարայի ոստիկանությունը ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառել իշխանությունների կողմից արգելված ակցիայի մասնակիցներին ցրելու համար, որը նվիրված էր երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության երկրորդ տարելիցին:
Թուրք զինվորականները Սիրիայում կգտնվեն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղից սպառնալիք է բխում Թուրքիայի ազգային անվտանգության համար:
Նրա տվյալներով՝ ձերբակալվածները հանրապետության զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներ են:
Անդրադառնալով վիզային արգելքի կիրառման պատճառներին՝ ԱՄՆ-ի դեսպանն ասել է, որ իրենց նման քայլի է դրդել այս տարվա ընթացքում իրենց դիվանագիտական ներակայցուցչության արդեն 2-րդ աշխատողի ձերբակալությունը:
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններին մեղադրել է իրավական պետության դեմ ապստամբելու մեջ:
Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա, հանդիպում անցկացրել ակադեմիայի ղեկավարի հետ, ծանոթացել Բելառուսի ռազմաուսումնական հաստատության գործունեությանը, կառուցվածքին:
«Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե Իսպանիայի իշխանությունները ցանկանում են առաջարկություն անել, մենք հաճույքով կլսենք նրանց: Եթե նրանք հարցը այլ մեթոդներով լուծելու առաջարկ ունեն, մենք հաճույքով կլսենք այդ առաջարկը»,-ասել է նա:
«Խաղաղության ժամանակ հայկական կողմն է վերահսկելու, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարությունն անցնելու է ռուսական կողմին: Ինձ համար դա անհասկանալի է: Այստեղ կան անորոշություններ, պատմական դառը փորձ, մենք տեսել ենք, որ այդ համատեղ զորքերը երեք օր պարբերաբար ուշացել են»,- հիշեցրեց Ա. Պապյանը:
ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը:
«Ակնկալիք չկա, որ դրական տեղաշարժ լինի մինչև Արցախի հարցի կարգավորումը, դրա համար չեմ կարծում, թե մինչև ապրիլ դրական տեղաշարժ կլինի։ Հայաստանի կողմից արձանագրությունների առոչինչ հայտարարելն ավելի ճիշտ ուղու վրա կդնի ամեն ինչ»։
«Այո, Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու հնարավորություն կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ այս տարվա վերջին պլանային հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 8-9-ին Բրյուսելում:
Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ նոր հանդիպումը պլանավորվում է անցկացնել այս տարվա նոյեմբերի կեսին Պրահայում:
Սիրիայի «Հմեյմիմ» օդակայանում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել վերթիռ կատարելիս, անձնակազմը զոհվել է:
Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դա գիտակցել չցանկանալը հղի է Եվրոպայի հետ ԱՄՆ-ի դաշինքի թուլացմամբ եւ Թեհրանի, Մոսկվայի եւ Պեկինի դիրքերի ուժեղացմամբ:
ԱՄՆ-ի նախագահի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, եւ Դոնալդ Թրամփի երրորդ կինը՝ Մելանյան, վիճել են առաջին տիկնոջ տիտղոսի պատճառով:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Michigan հարվածային սուզանավը՝ թեւավոր հրթիռներով, այս շաբաթվա վերջին կմտնի Հարավային Կորեայի Պուսան նավահանգիստ:
Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորները որոշում են ընդունել երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին շնորհել բարձրագույն պետական պարգեւը՝ Թուրքմենստանի հերոսի կոչում:
Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Դեւիդ Քեմերոնն աշխատանքի է տեղավորվել First Data ամերիկյան ընկերությունում:
Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
Նախագահի նախաձեռնությունը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ վերջինիս նախընտրական արշավի կարևոր կետերից էր: Նա այն կրկին առաջ է քաշել այն բանից հետո, երբ տապալվել են նրա բանակցությունները DACA ծրագրի վերաբերյալ Կոնգրեսի դեմոկրատ քաղաքական փոքրամասնության հետ:
ԱՄՆ-ի երեսունիններորդ նախագահ 93-ամյա դեմոկրատ Ջիմի Քարթերը մտադիր է որպես Միացյալ Նահանգների պատվիրակ այցելել Փենյան եւ բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Առնվազն 10 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի մի քանի օկրուգներում մոլեգնող անտառային հրդեհներից:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա տարածաշրջանի խորհրդարանում, որպեսզի «տեղեկացնի ինքնավար հանրակցության ընթացիկ քաղաքական իրադրության մասին»: