Բաժիններ՝

Թրամփը դեռևս չգիտի՝ ինչ է անելու Իրանի միջուկային գործարքի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ առայժմ չգիտի՝ ինչ է ձեռնարկելու Իրանի հետ կնքված միջուկային գործարքի նկատմամբ։

Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հաղորդավարը Թրամփին հարցրել է, թե նա մտադիր է արդյոք պաշտոնապես հաստատել Իրանի կողմից պարտավորությունների կատարումը կամ դուրս գալ գործարքից: «Մենք կարող ենք անել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ես ստույգ չգիտեմ՝ ինչ կանեմ»,-ասել է Թրամփը:

Սպասվում է, որ Թրամփը Իրանի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա առաջիկա օրերին: Հարցազրույցի ընթացքում Թրամփը Իրանի հետ ներկայիս գործարքը որակել է «վատթարագույն համաձայնագիրը» նրանցից, որոնք ինքը տեսել է:

«Իրանը շատ արագ միջուկային զենքի տիրանալու ճանապարհ եւ կանխիկ 1,7 մլրդ դոլար ստացավ»,-ասելէ նախագահը: Նա նաեւ ընդգծել է որ ԱՄՆ-ը «փոխարենը ոչինչ չստացավ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս