Բարսելոնայում հանրահավաք է անցկացվել Իսպանիայի պետական տոնի կապակցությամբ. El Mundo
Հոկտեմբերի 12-ին հազարավոր մարդիկ են մասնակցել Իսպանիայի պետական տոնի կապակցությամբ Բարսելոնայում անցկացված հանրահավաքին: Այդ մասին հայտնել է El Mundo թերթը:
Նրա տեղեկատվությամբ՝ ակցիայի բազմաթիվ մասնակիցներ իրենց հետ բերել էին Իսպանիայի եւ Կատալոնիայի դրոշները: Մարդիկ վանկարկում էին՝ «Մենք իսպանացիներ ենք», «Պուչդեմոնին՝ բանտ»՝ նկատի առնելով տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնին: Հանրահավաքը հրավիրվել էր Կատալոնիայի քաղաքացիական հասարակություն ընկերակցության կողմից՝ այլ կազմակերպությունների աջակցությամբ:
Ամբողջ պիրենեյան թագավորությունում նշվում է Պետական տոնը, որը կոչված է հավերժացնել երկրի դերը Ամերիկայի հայտնագործման մեջ: Այդ իրադարձության պաշտոնական ամսաթիվը համարվում է 1492 թվականի հոկտեմբերի 12-ը, երբ ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը՝ Հնդկաստան ծովային ամենակարճ ճանապարհը որոնող իսպանական արշավախմբի գլխավորությամբ, հասավ Սան Սալվադոր կղզի: Այդ դարակազմիկ իրադարձությունը՝ որպես Իսպանիայի պետական տոն, թագավորությունում նշվում է 1958 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: