
«Ղրիմի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը չի ազդի թերակղզու կարգավիճակի վրա». Զախարովա

Ղրիմի ռուսական կարգավիճակը չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի Դաշնությանը թերակղզու պատկանելության վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ չի ճանաչում Ղրիմի «անօրինական բռնակցումը»:
«Ղրիմի ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ հայտարարությունները, ում կողմից էլ որ դրանք արվեն, չեն ազդի այն բանի վրա, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ մասն է: Գործընկերները տարբեր են, բոլորն էլ տարբեր շահեր ունեն: Բայց, մեկ անգամ էլ եմ ասում՝ ոչ մի հայտարարություն չի ազդի Ղրիմի պատկանելության եւ Ռուսաստանի Դաշնության կազմում նրա գտնվելու վրա»,-ասել է Զախարովան բրիֆինգի ժամանակ: