Բաժիններ՝

Ռուսաստանն ուժեղացնում է հսկողությունը ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ

Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է հսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից եւ Բելառուսից ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ՝ կապված արգելված (պատժամիջոցների գործողության ներքո գտնվող) արտադրանքի մատակարարումների հաճախացած փորձերի հետ: Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ երկրներում ստացվող արգելված արտադրանքն այնուհետեւ փորձում են ներկրել Ռուսաստան՝ այն ներկայացնելով որպես այդ պետությունների տարածքում արտադրված ապրանքներ: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հատկապես դա վերաբերում է լոլիկին:

«Ուժեղացված հսկողություն է սահմանվում այդ երկրներից ներկրվող ամբողջ պտուղ-բանջարեղենի նկատմամբ: Լոլիկի գծով Ռոսսելխոզնադզորը մակնշման լրացուցչի պահանջներ է մտցնում»,- հայտարարել է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031