Վրաստանի նախագահը ներում շնորհեց 226 դատապարտյալների
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փաստաթուղթ է հրապարակել 226 դատապարտյալների ներում շնորհելու մասին, որոնց թվում կան կանայք ու դեռահասներ: Այդ մասին հոկտեմբերի 12-ի ճապազրույցում հայտնել է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ընդամենը սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը համաներման հանձնաժողովը քննարկել է 1406 դատապարտյալների գործեր: Նախագահը համաներման վերաբերյալ որոշումն ընդունել է հանձնաժողովի անդամների հանձնարարականների հիման վրա: «Բանտային հիմնարկություններն այսօր իսկ կլքի 141 մարդ, իսկ 85 դատապարտյալների պատիժը թեթեւացված է»,-նշել է Կորիձեն:
Համաներման ակտը վերաբերել է 13 կանանց ու երկու դեռահաս դատապարտյալների: 13 կանանցից 12-ն այսօր իսկ կազատվեն բանտերից, իսկ մեկի պատիժը թեթեւացված է: