Բաժիններ՝

ԱՄՆ-ի մանկատան տեսախցիկը նկարահանել է երկու տարի որդեգրման սպասող աղջկա արձագանքը

ԱՄՆ-ի Յուտայի նահանգի որբ երեխաների դպրոցի տեսախցիկը գրանցել է այն հուզիչ պահը, երբ սաներից մեկը իմանում է, որ իրեն տանելու են եկել նոր ծնողները: Լսելով նորությունը՝ 11 տարեկան Թաննա Բաթերֆիլդը նետվում է դաստիարակչուհի Ջեքի Ալեքսանդրի վրա եւ բառացիորեն նրան խեղդում գրկախառնություններով։

Տեսանյութը Ջեքին ինքն էհրապարակել Facebook-ի իր օգտահաշվում: Թաննան իրեն որդեգրած ծնողներին՝ Ֆիշերների ընտանիքին, գիտեր արդեն երկու տարի: Նրանք կանոնավոր կերպով այցելում էին աղջկան, սակայն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով երկար ժամանակ չէին կարողանում ձեւակերպել որդեգրման պաշտոնական ընթացակարգը: Ֆիշեր ամուսինները երկու հարազատ երեխաներ ունեն՝ 13-ամյա Էյդենը եւ 10-ամյա Մեյսին: Այժմ նրանք պլանավորում են խնամակալություն ձեւակերպել Թաննայի եղբոր ու քրոջ նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս