ԱՄՆ-ի ազգային հանրային ռադիոյի (NPR) լրագրող Դևիդ Ջիլկին սպանվել է կիրակի օրը Աֆղանստանի Գիլմենդ նահանգում:
Թուրքիայի Իզմիր քաղաքից ոչ հեռու՝ Էգեյան ծովում, տեղի է ունեցել 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
OurMine Team խմբի ցանցահենները մատչում են ստացել Facebook կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի Twitter, LinkedIn ու Pinterest սոցցանցերի օգտահաշիվներին, հայտնում է VentureBeat-ը:
Եվրոպայի հետ ինտեգրացիայի մասին հայտարարություններ անող Հայաստանի իշխանության համար իրականում իդեալական է Եվրոպայի հետ հարաբերությունների ներկայիս որակն ու ռեժիմը, երբ Եվրոպայի մաս կազմելու մասին խոսվում է միայն հայտարարությունների մակարդակում, ու միաժամանակ Եվրոպայից ստացվում է փող` այդ մասին խոսելը շարունակելու համար:
«Երբ ես կալանավորվեցի, արդեն սկսել էին լայնամասշտաբ բռնաճնշումները իրավապաշտպանների ու լրագրողների դեմ, մի քանի գործընկերներ, երիտասարդ ակտիվիստներ արդեն կալանավորված էին»,- ասել է Իսմայիլովան՝ հավելելով, թե դեռ բանտերում են գտնվում 80-ից ավելի քաղբանտարկյալներ:
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 5-ին հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում կործանվել է դեռևս չնույնականացված ռազմական ինքնաթիռ: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, հայտնում է Reuters-ը:
Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում երկրի իշխանությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ, բնակիչները ստանում են համապատասխան բովանդակությամբ հաղորդագրություններ, հայտնում է Tengrinews.kz-ն:
Մուհամմեդ Ալիի մարմինը տեղափոխող ինքնաթիռը կիրակի վայրէջք է կատարել լեգենդար բռնցքամարտիկի հայրենի քաղաքում՝ Լուիսվիլում (Քենտուքի նահանգ), որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը, հայտնում է AP-ն:
Ուրբաթ օրը Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որն արդեն առաջիկա օրերին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Միջմայրցամաքային բորսայի աճուրդի ընթացքում այսօր գերազանցել է 1 բարելի դիմաց 50 դոլարը, հայտնում է BBC-ն:
Բելգիայում 3 մարդ է զոհվել և 9-ն ստացել է վնասվածքներ ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով: Վթարը տեղի է ունեցել Լիեժ նահանգի Էրմալ-Սու-Ուի քաղաքի մերձակայքում, հայտնում է BBC-ն:
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Նախագահ Հասան Ռոհանին:
Այսօր Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները, հայտնում է «Էխո Մոսկվա» ռադիոկայանը:
«Հե~յ, Գերմանիա, տես, նորից եմ ասում` նախ և առաջ Հոլոքոստի, Նամիբիայում շուրջ 100 հազար նամիբիացու սպանելու, ոչնչացնելու հաշիվը կտաս»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սաբահաթթին Զաիմ համալսարանի ավարտական արարողության ժամանակ՝ նշելով, թե Գերմանիան ամենաքիչն իրավունք ուներ խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քվեարկություն կազմակերպելու:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային և Ֆրանսիային մեղադրել է Ռուանդայում և Նամիբիայում ցեղասպանություն իրականացնելու մեջ, հայտնում է Daily Sabah-ը:
«Ղարաբաղի շուրջ բովանդակային քննարկումներն այս պահին անհնար են»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսական Վալդայ վերլուծական ակումբի անդամ, ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն` անդրադառնալով հունիսին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավոր արդյունքներին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերում զոհվել է հայազգի զինվոր Ջորջ Ասալը:
Հալեպի հյուսիսային Շեյխ-Մակսուդ թաղամասում թեժ մարտեր են ընթանում: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
Անհայտ անձը Ֆրանսիայի հարավ-արևելքում կրակ է բացել չեխ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով 6 մարդ տուժել է, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Գերմանիայի կառավարական շրջանակներում աճում է դժգոհությունը՝ կապված Եվրամիության կողմից վիզաները Ուկրաինայի, Վրաստանի, ինչպես նաև Կոսովոյի համար չեղյալ հայտարարելու հետ:
6 մարդ է մահացել Թուրքիայի Դիարբեքիր նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 6 մարդ մահացել է, 4-ն ստացել է վնասվածք, հայտնում է Sabah թերթը:
Թուրքիան որոշել է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունն անսովոր եղանակով:
Նվազագույնը 40 քաղաքացիական անձ է սպանվել վերջին մի քանի ժամում ահաբեկիչների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը գնդակոծելու հետևանքով:
Թուրքական Unit International էներգետիկ ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել Իրանի էներգետիկայի նախարարության հետ 4․2 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 7 գազային էլեկտրակայան կառուցելու հարցում, հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հայտնել է Հունաստանի առափնյա պահպանությունը, 318 մարդու հաջողվել է փրկել, 10 մարդ ջրահեղձ է եղել:
Գերմանիան Ռուսաստանին այլևս չի համարում իր դաշնակիցը: Գերմանիայի կառավարությունը 2006 թվականից առաջին անգամ պատրաստ է նորացնել «Սպիտակ գիրքը»՝ պետության ազգային անվտանգության քաղաքականության մասին ուղեցույցը:
Եթե Չինաստանը Հարավչինական ծովում ստեղծի այսպես կոչված «օդային պաշտպանության գոտի», Վաշինգտոնը դա կորակի որպես սադրանք և տարածաշրջնում իրավիճակի ապակայունացման ակտ:
Քուրդ աշխարհազորայինների ջոկատները նահանջել են Հալեպ քաղաքի Շեյխ-Մակսուդ թաղամասի պաշտպանական դիրքերից, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
Անհատական պլանշետների տեսքով էլեկտրոնային դասագրքերն ընդլայնում են ուսուցման հնարավորություններն ավելի մեծ զննականության հաշվին, ինչպես նաեւ ուսուցման գործընթացում պատկերի եւ ձայնի գործառույթների օգտագործման հնարավորությունները: Դա թույլ կտա բարձրացնել անգլերեն լեզվի ուսուցման որակը, ինչպես նաեւ կընդլայնի հաշմանդամ երեխաների ուսուցման հնարավորությունները, նշում են նախարարությունում: