Բաժիններ՝

Սոմալիում առնվազն հինգ մարդ է զոհվել ոստիկանական ակադեմիայի վրա մահապարտի գրոհի հետևանքով

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս մի քանիսը՝ վիրավորվել դեկտեմբերի 14-ին ոստիկանական ակադեմիայի վրա մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով:

Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել է Reuters գործակալությունը, մահապարտ ահաբեկիչը ներխուժել է ոստիկանական ակադեմիա եւ գործի է դրել պայթուցիկ սարքը: Երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031