Բաժիններ՝

Թերեզա Մեյի կառավարությունը խորհրդարանում պարտություն կրեց Brexit-ի օրինագիծը քննարկելիս

Թերեզա Մեյի կառավարությունը դեկտեմբերի 13-ին խորհրդարանում պարտություն է կրել Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության գործողության չեղարկման օրինագծի քննարկման ժամանակ:

Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում, կայացած քվեարկության արդյունքում պատգամավորները 309 կողմ եւ 304 դեմ ձայնով ընդունել են ուղղում, որը կառավարությանը պարտավորեցնում է պատգամավորներին հնարավորություն ընձեռել մանրակրկիտ քննարկելու Եվրամիության հետ ամփոփիչ համաձայնագիրը։

Դա տեղի է ունեցել չնայած այն բանին, որ կառավարությունը վերջին պահին մի շարք զիջումներ էարել ժողովրդի ընտրյալներին, որպեսզի երաշխավորի իր հաղթանակը: Ուշագրավ է, որ ուղղումն ընդունվել է այն բանի շնորհիվ, որ կառավարող Պահպանողական կուսակցությունից որոշ պատգամավորներ ընդվզել են՝ գնալով կուսակցության գլխավոր գծի դեմ: Ուղղման հեղինակ է դարձել պահպանողական Դոմինիկ Գրիվը:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատանը հավաստիացրել են, որ, թեեւ քվեարկության արդյունքները հիասթափություն են առաջացնում, դրանք չեն խախտի եվրոպական օրենսդրությունը բրիտանականով փոխարինելու կառավարության պլանները: Այն հանգամանքը, որ խորհրդարանը կարողացավ իր կամքը պարտադրել Թերեզա Մեյին, BBC-ի կարծիքով, կարող է թուլացնել նրա բանակացային դիրքերն «ապահարզանի» պայմանների շուրջ Բրյուսելի հետ բանավեճերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս