Մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողովի անցկացումը շանս է այդ տարածաշրջանի համար: Այդ մասին խորհրդաժողովի բացման խոսքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Լուվրի թանգարանը հունիսի 3-ին փակվել է նախազգուշական նկատառումներով, Օրսի թանգարանը նախօրյակին սովորականից շուտ է փակվել:
Փախստականների բռնադարձման շուրջ համաձայնագիրը, որը կնքել են Եվրամիությունը եւ Թուրքիան, «անօրինական Է եւ անազնիվ», դրա կատարումը պետք Է անհապաղ դադարեցվի:
Խոսելով այն մասին, թե այս բանաձևի ընդունման մեջ ի՞նչ նշանակություն ունեցավ գերմանահայ համայնքը՝ Ա. Պապյանը նշեց, որ Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի մասին գերմանահայ համայնքից բավականին լավ կարծիքներ է լսել. «Դեսպանի աշխատանքը շատ կարևոր է, բայց այն արդյունք կտա, եթե դա չի հակասում այդ երկրի շահերին»
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողությունն ուժեղացվել է: Aյս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել Հունաստանի Կրետե կղզու ափերի մոտ: Նախնական տվյալներով՝ նավի վրա մի քանի հարյուր մարդ էր գտնվում, տեղեկացնում է «Ֆրանսպրես»-ը:
Ռումինիայի արեւելյան մասի Բակեու եւ Վրանչա գավառներում 2 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով: Այս մասին հայտնել է Digi 24 հեռուստաալիքը: Ռումինիայի այդ տարածաշրջանում փակ են ճանապարհները, այդ թվում ազգային նշանակության ավտոմայրուղիները, հեղեղված վայրերում ջրի բարձրությունը գերազանցել է մեկ մետրը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանը հայտարարել Է, որ կաջակցի միլիարդատեր Դոնալդ Թրամփին, որն ավելի վաղ երաշխավորել Է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելը:
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը ժամանել է Ադրբեջան: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը:
Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին Է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը Ռուսաստանի կողմից դիտվում Է որպես սպառնալիք, եւ վրացական կողմին ժամանակ ու համբերություն Է անհրաժեշտ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում:
Համագումարին մասնակցում է նաեւ Ադրբեջանի նախագահը եւ ադրբեջանական տարբեր կազմակերպությունների 380 ներկայացուցիչներ:
Բունդեսթագում մի քանի օր առաջ տեղի ունեցած փակ և նախնական քվեարկության ժամանակ «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևի ընդունմանը կողմ է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության անդամ Անի Սմիթ Դադեսյանը:
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն Կարսում երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ զինավարժանքներ են սկսվել:
«Այն բանից հետո, ինչ նա այսօր իմ մասին ասաց իր ստահոդ ճառում… ես այպես կասեմ՝ Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի»,- հայտարարել է Թրամփը Սան-Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած հանրահավաքում:
Եվրահանձնաժողովը հորդորում է Թուրքիային և Հայաստանին՝ նորմալացնել հարաբերությունները և հուսով է, որ երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսություն կսկսվի, որը կբերի նրանց լիակատար հաշտեցման: Այդ մասին, ըստ Sputnik գործակալության՝ հայտարարել է ԵՄ-ի դիվա նագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում անդրադարձել է Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
Գերմանական Deutsche Welle պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուդաշեֆն անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Կուդաշեֆն ընդգծել է, որ որևէ սխալ բան չկա նրանում, որ խորհրդարանականները բանաձևում օգտագործել են ցեղասպանություն եզրույթը: Նրա խոսքով՝ հարցը նրանում է, թե ինչո՞ւ է Գերմանիայի խորհրդարանն այդ քայլին գնացել, ո՞րն է պատճառը:
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` ողջունելով պատմական նշանակություն ունեցող այդ քաջ քայլը:
Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել:
Այդ կայանատեղերը կրկնակի լայն են նահանգների տարածքում գտնվող մյուս կայանատեղերից: Իշխանություններն այս որոշումը կայացրել են՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար՝ նրանց փոխադրամիջոցի կայանման գործընթացը թեթեւացնելու նպատակով: ՝
2016 թվականի արդյունքներով աշխարհի ավիաընկերությունների եկամուտների միագումար ծավալը 3,1 միլիարդ դոլարով բարձր կլինի ավելի վաղ արված կանխատեսումից, քանի որ ավիավառելիքի ծախսերի նվազումը փոխհատուցում է ուղեւորահոսքի աճի տեմպերի դանդաղումը: Նման եզրակացությունն են արել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA)՝ Դուբլինում կայացած ամենամյա ժողովի մասնակիցները:
Աֆրիկայում 17 միլիոնից ավելի կանայք ու աղջիկներ հարկադրված են ջուր կրել իրենց տնտեսությունների ու ընտանիքների համար՝ հաղթահարելով տասնյակ կիլոմետրեր եւ դրա վրա օրական ծախսելով մի քանի ժամ:
Լիբիայի ափերին` Զուարա քաղաքից ոչ հեռու, հայտնաբերվել է 85 միգրանտի մարմին:
Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայող ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է, այն դժվար է թերագնահատել:
«Խաղաղ հարևանությունը գուցե ոչ ամեն ինչ է, բայց առանց դրա ամեն ինչ ոչինչ է։ Սա առաջարկում է երկրին համապատասխանող առանձնահատկությունների սահմանում»։
«Ավրորա» մրցանակի առաջին ուղերձն այն է, որ մենք ուժեղ ենք եւ կարողացել ենք վերապրել: Երկրորդը՝ որպես վերապրածներ, մենք ուրիշներին օգնելու պարտավորություն ունենք:
«Վրաստանը չէր կարող թույլ տալ բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Վրաստանում: Դա անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Կովկասյան տուն» կենտրոնի ղեկավար, վրաց փորձագետ Գեորգի Կանաշվիլին՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:
«Գերմանիայի խորհրդարանը որակեց հայերի կոտորածը որպես ցեղասպանություն` բարկացնելով Թուրքիային». այսպիսի վերտառությամբ է հոդվածը հրապարակել New York Times-ը: «Այն ընդունեց խորհրդանշական, սակայն ոչ դյուրին բանաձեւ` որակելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 իրականացրած հայերի կոտ որածները որպես ցեղասպանություն. մի քայլ, որը սրում է Թուրքիայի հետ հարաբերությունները այն ժամանակ, երբ Եվրամիությունը վերջինիս աջակցության կարիքն ունի փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում»,- գրել է New York Times-ը: