Բաժիններ՝

«Աշ Շաբաբ»-ն ստանձնել է Սոմալիում պայթյունի պատասխանատվությունը, որն առնվազն 13 մարդու կյանք է խլել

«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է դեկտեմբերի 14-ին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ոստիկանական ակադեմիայի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը, որի հետեւանքով, ճշտված տվյալներով, առնվազն 13 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Ոստիկանության տվյալներով՝ ոստիկանի համազգեստ հագած մահապարտ ահաբեկիչը թափանցել է ակադեմիայի համալիրի տարածք եւ իր մարմնին ամրացված ռումբը գործի դրել ակադեմիայի սովորողների շքերթի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհվածների մասին: «Մենք ոստիկանական ակադեմիայից դուրս բերեցինք զոհվածների 13 մարմիններ եւ 15 վիրավորների»,-գործակալությանը հայտնել է Մոգադիշոյի շտապօգնության ծառայության տնօրեն Աբդիքադիր Աբդիռահմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս