
Բունդեսթագը քվեարկեց պատգամավորների աշխատավարձի բարձրացման օգտին

Բունդեսթագը հաստատել է պատգամավորների աշխատավարձերի ինքնաբերաբար բարձրացման օրինագիծը՝ Գերմանիայի քաղաքացիների անվանական եկամուտների աճին համապատասխան։
Այսպիսով՝ առաջիկա չորս տարիներին հուլիսի 1-ին պատգամավորների աշխատավարձերն ինքնաբերաբար կավելանան, եթե շարունակվի գերմանական տնտեսության վերելքը: Նույն այդ սկզբունքը գործում էր նաեւ նախորդ չորս տարիներին:
Նոր կառավարական կոալիցիայի բացակայությունը պատգամավորներին չի խանգարել քվեարկելու իրենց աշխատավարձի ինքնաբերաբար բարձրացման օգտին: Օրինագիծը պաշտպանել են 665 պատգամավորներից 505-ը, դեմ են քվեարկել 152-ը, գրում է Deutsche Welle-ն:
ԳՖՀ-ի Բունդեսթագի պատգամավորների աշխատավարձը 2017 թվականի հուլիսի 1-ից ամսական կազմում է 9542 եվրո: Այն ժամանակ աշխատավարձը բարձրացվել է 2,3 տոկոսով կամ 215 եվրոյով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: