Բաժիններ՝

Բրիտանացի սրտաբանները փրկել են կրծոսկրից դուրս սրտով ծնված մանկիկին. BBC

Բրիտանացի բժիշկները կատարել են հազվագյուտ ախտաբանությամբ, երբ սիրտը գտնվում է կրծքավանդակի սահմաններից դուրս, նորածին երեխային փրկելու հաջող վիրահատություն: Դեկտեմբերի 13-ի այս մասին հայտնել է BBC-ն։

Անգլիայի Լեսթեր քաղաքի Գլենֆիլդ հիվանդանոցի վիրաբույժներն ընդհանուր առմամբ երեք վիրահատություն են կատարել, որպեսզի տեղը վերադարձնեն երեք շաբաթ առաջ ծնված աղջնակի սիրտը, նորածին, որի մոտ բացակայում է կրծոսկրը: Բժիշկները պնդում են, որ չգիտեն Մեծ Բրիտանիայում ոչ մի դեպք, որ երեխաները ողջ մնային այդ իրավիճակում: Այս շեղումը խիստ հազվադեպ է հանդիպում. մի քանի դեպք մեկ միլիոնի հաշվով, այդ նորածինների մեծ մասը մահանում է դեռ մոր արգանդում:

Ապագայում ողջ մնացած աղջնակին, որի անունը Վանիլոպա Հոուփ Ուիլքինս է, սպասում են նյութի փոխպատվաստման եւս մի քանի վիրահատություններ, նյութ, որը կարող է կատարել կրծոսկրի գործառույթներ, որը սիրտը պաշտպանում է դրսի մեխանիկական ներգործությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս