Բաժիններ՝

Հակամարտության առաջին ամսում Մյանմայում գրեթե 7 հազար մարդ է զոհվել. France-Presse

Մոտավորապես 6,7 հազար մարդ է զոհվել Մյանմայում բախումների առաջին ամսվա ընթացքում՝ օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 24-ը: Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչին:

Նրա տվյալներով՝ զոհվածների թվում են մինչեւ 5 տարեկան 570-ից ավելի երեխաներ: «Զոհերի թիվը, հավանաբար, խիստ նվազեցված է»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

Նա նաեւ նշել է, որ զոհվածների 69 տոկոսը գնդակահարված էր, 9 տոկոսը՝ մահացու այրվածքների զոհ են դարձել, իսկ 5 տոկոսը մահացել է ծեծից: Կազմակերպության հաշվարկների համաձայն, հակամարտության սկսվելու պահից զոհերի թիվը հասել է շուրջ 9 հազարի: Մյանմայի Ռաքհայնի նահանգում, որտեղ համահավաք ապրում են ռոհինջա մուսումաններ, իրադրությունը սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալները հարձակվեցին ոստիկանության 30 հենակետերի վրա:

Դրանից հետո հանրապետության անվտանգության ուժերն ուժային գործողություն սկսեցին տարածաշրջանում: Մյանմայի իշխանությունների տվյալներով՝ բախումների հետեւանքով զոհվել է 414 մարդ: Օգոստոսի 25-ից հետո Բանգլադեշ են փախել 620 հազարից ավելի ռոհինջաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս