Փենսը հետաձգեց այցը Իսրայել կարգավորման գործընթացի ճգնաժամի պատճառով. Haaretz
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հետաձգել է այցը Իսրայել մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի ճգնաժամի պատճառով, որն առաջացել է Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ:
Այդ մասին հայտնել է Haaretz թերթը: Հրատարակությունը նշում է, որ Փենսի՝ սկզբնապես դեկտեմբերի 18-ին պլանավորված ելույթը Կնեսետում (Իսրայելի խորհրդարան) հետաձգված է: Թերթը, վկայակոչելով հրեական պետության արտգործնախարարության մի աղբյուրի, գրում է, որ Իսրայելում, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի փոխնախագահի այցին սպասում են դեկտեմբերի 20-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: