Վրաստանում վաճառքից հանվում է Lactalis մանկական կերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանին զգուշացնում է ֆրանսիական արտադրության Lactalis մանկական կերի մեջ սալմոնելա բակտերիայի հնարավոր առկայության մասին: Սրանից հետո նշված ապրանքը սկսեցին հանել վաճառքից:
Սննդամթերքի ազգային գործակալությունից հայտնել են, որ այս պահին հետազոտություն է անցկացվում: Օրենսդրությամբ նախատեսված գործողություններ են ընթանում՝ շուկայից նշված արտադրատեսակը վերացնելու ուղղությամբ:
Lactalis մանկական կերի ներմուծում իրականացվում է Վրաստան, Չինաստան, Պակիստան, Իրաք, Մարոկկո, Լիբանան, Սուդան, Ռումինիա, Սերբիա, Հունաստան, Կոլումբիա, Պերու։
Ըստ CNN-ի և Ամերիկայի ձայնի՝ Ֆրանսիայում նորածինների մոտ սալմոնելայի տարածման 26 դեպք է գրանցվել, ինչից հետո կազմակերպությունը որոշում է կայացրել արգելել այս կերի վաճառքը և դադարեցնել արտահանումը:
Սալմոնելեզը ինֆեկցիոն հիվանդություն է, հանդիպում է ինչպես առանց նախանշանների, այնպես էլ ծանր տեսակով: Ավելի հաճախ սալմոնելեզը հանգեցնում է մարսողական համակարգի քայքայմանը: Նշված վարակը կարելի է հայտնաբերել թե՛ խոհանոցում, թե՛ հողում ու ջրում, թե՛ հում մսի ու ձվի մեջ: