Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհի երկրների պատերազմ թույլ չտալ ԿԺԴՀ-ի հետ

Համաշխարհային հանարկցությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի պատերազմ թույլ չտա Հյուսիսային Կորեայի հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Վատագույնը, ինչ կարող է տեղի ունենալ, այն է, որ մենք բոլորս կներքաշվենք պատերազմի մեջ, որը կարող է դրամատիկ հետեւանքներ ունենալ»,- ասել է նա Ճապոնիա իր այցի ընթացքում: Գուտերիշը կոչ է արել բոլոր կողմերին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Նա նշել է, որ «դա նախեւառաջ վերաբերում է Հյուսիսային Կորեային, սակայն վերաբերում է նաեւ բոլոր մյուս երկրներին, որոնց դերը շատ մեծ է»:

Գլխավոր քարտուղարը պահանջել է Կորեական թերակղզու միջուկազերծման հասնել դիվանագիտական միջոցներով: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ կատարած այցից հետո հայտարարել Էէ, թե սպասում է, որ երկրի իշխանություններն ազդանշան կտան բանակցություններին նախապատրաստվել սկսելու պատրաստակամության վերաբերյալ, սակայն այս պահին ինքը ոչ մի կարգի հավաստիացում չի ստացել:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ՝ չառաջադրելով նախնական պայմաններ: «Մենք պատրաստ ենք առաջին հանդիպումն անցկացնել առանց նախնական պայմանների»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Փենյանի վարչակարգի փոփոխման, ինչպես նաեւ պատճառներ չի փնտրում Հյուսիսային Կորեային հարված հասցնելու համար:

Մինչդեռ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով ազգային պաշտպանական խորհրդաժողովում, հայտարարել է, որ Հյոսիսային Կորեան պետք է դառնա աշխարհի ամենաուժեղ միջուկային տերությունը: Հյուսիսային Կորեայի ղեկավարը նաեւ Փենյանի պատմական հաղթանակն է համարել «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջերս կատարված արձակումը եւ խոստացել է, որ ԿԺԴՀ-ն կմեծացնի իր ռազմական հզորությունը, որպեսզի «հաղթանակ տանի իմպերիալիստների եւ ԱՄՆ-ի դեմ պայքարում»: Ավելի վաղ ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները տանուլ են տվել «քաղաքական ու ռազմական դիմակայությունը»:

Փենյանում նաեւ նշում են, որ պատրաստ են բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ միայն այն պայմանով, որ նա ճանաչի Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային տերության կարգավիճակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս