Կանադան Ուկրաինային զենք կմատակարարի. դեսպան
Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն հաստատել է այն լուրը, որ Կանադան կսկսի զենք մատակարարել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Շևչենկոն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Մինչև 2014թ-ը երբեք չէի մտածի, որ ուրախ կլինեմ Ուկրաինային զենքի մատակարարման լուրերի առնչությամբ… Հիմա գիտեմ, որ այդ զենքը զուտ իր առկայության փաստով կարող է մոտեցնել Ուկրաինան խաղաղության»,- գրել է դեսպանը: