«Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխումների ինչ-որ մեկնարկ է ուզում անել»
«Տարբեր տեղերում Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխումների ինչ-որ մեկնարկ է ուզում անել, բայց թերհավատությունը շատ մեծ է, ինչը բնական է։ Նրա նպատակները պարզ չեն։ Սերժ Սարգսյանն արդեն գրեթե 10 տարի նախագահի պաշտոնում է, և բոլորը պարզ ու հստակ լսել են, թե ինչի մասին է նա խոսում, բայց ուրիշ որևէ բան երկրում դեռ չի նկատվել, որը կստիպի, որ Հայաստանը անցնի այդ ծրագրի իրականացմանը և կատարի ԵՄ հետ պայմանավորվածությունները։ Անգամ ԵՄ-ի հետ այդ փաստաթղթի ստորագրումն ինքնին նույնպես հարցեր է առաջացնում, որովհետև կարծես, թե կենտրոնում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն ու զարգացումն է և կոռուպցիայի դեմ պայքարը։ Զարմանալի է ընդհանրապես, թե ինչու են գնացել և նման փաստաթուղթ ստորագրել»,- 168.am-ին ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով վիզայի ազատականացման մեկնարկի համար պայմանավորվածությունների կատարման հարցը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: