Թուրքիան 2-րդ ամենազդեցիկ պետությունն է Մերձավոր Արևելքում. Սոցհարցում

Ռուսաստանից հետո Թուրքիան Մերձավոր Արևելքում 2-րդ ամենաազդեցիկ պետությունն է:

Ըստ թուրքական «Tgrthaber» լրատվակայքի՝  այդ մասին  հայտնի է դարձել «Pew» ամերիկյան հետազոտական կենտրոնի կազմակերպած սոցհարցման արդյունքներից: Սոցհարցմանը մասնակցել է 6204 մարդ՝ Թուրքիայից, Հորդանանից, Լիբանանից և Իսրայելից:

Հարցվածների 64 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն է ամենաազդեցիկ պետությունը Մերձավոր Արևելքում, 63 տոկոսը՝ Թուրքիան, 62 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 53 տոկոսը՝ Իրանը, 46 տոկոսը՝ Իսրայելը, 41 տոկոսը՝ Սաուդյան Արաբիան, 19 տոկոսը՝ Եգիպտոսը:

Առանձին հարցում է իրականացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ: Հորդանանում Էրդողանի մասին դրական կարծիք ունի բնակչության 66 տոկոսը, Լիբանանում՝ 42 տոկոսը: Իսրայելում՝ 15 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս