Խորագիր:

Եվրամիության երկու գագաթնաժողով է անցկացվելու Բրյուսելում

Եվրամիության երկու գագաթնաժողով է անցկացվելու Բրյուսելում

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների միանգամից երկու գագաթնաժողով է դեկտեմբերի 14-15-ին անցկացվելու Բրյուսելում։ Առաջին հանդիպումը կկայանա առանց ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի մասնակցության:

Այն նվիրված կլինի հանրակցության ընթացիկ խնդիրներին՝ միգրացիայի հարցերին, ռազմական գործընկերության ծրագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացմանը, ինչի համար գագաթնաժողովին հրավիրված է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Կքննարկվեն նաեւ արտաքին քաղաքական խնդիրները, ներառյալ Դոնբասի իրադրությունը եւ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարացման հարցը: Կարծարծվեն նաեւ Մերձավոր Արեւելքի իրադրության կտրուկ սրվելը ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշումից հետո, եւ ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված դրությունը:

Բացի դրանից, ԵՄ-ի ղեկավարները առանձին բանավեճ կանցկացնեն տնտեսական հարցերի շուրջ: Երկրորդ գագաթնաժողովը, արդեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասնակցությամբ, ամբողջովին նվիրված կլինի հանրակցության կազմից այդ երկրի դուրս գալուն եւ դրա շուրջ շարունակվող բանակցությունների գործընթացին:

Պետությունների ղեկավարները պետք է հաստատեն բանակցությունների առաջին փուլի ավարտը՝ ամրագրելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ բանակցությունների երկրորդ փուլն սկսելու մանդատ տան, որը կվերաբերի երկամյա անցումային շրջանի պայմաններին եւ պետք է սկսվի 2019 թվականի մարտի 29-ին դուրս գալու պահից անմիջապես հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։