Մենք՝ ի դեմս Կիևի հայկական համայնքի և ստորև նշված Ուկրաինայի հայկական համայնքների ղեկավարների, զարմանքով կարդացինք հայկական ԶԼՄ-ների կողմնակալ նյութերը, որոնք վերաբերվում էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը, և որոնք անուղղակիորեն ստվեր են նետում տեղի հայկական կազմակերպությունների վրա։
Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է: Մենք խոսել ենք քայլերի մասին, որոնք անելու ենք ապագայում: Ադրբեջանը ԵՄ հուսալի գործընկերն է, ու մենք ցանկանում ենք շարունակել այդ համագործակցությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Վիկտոր Շիշկինին պաշտոնից ազատելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հորդառատ անձրևները, որոնք պատուհասել են Հնդկաստանի խոշորագույն Մումբայ քաղաքը, փաստացի կաթվածահար են արել քաղաքի կյանքը:
«Սգո օրը երկրամասի ամբողջ տարածքում դրոշները կիջեցվեն: Բացի այդ՝ հեռուստառադիոընկերություններին, մշակույթի հաստատություններին ու այլ կազմակերպություններին առաջարկվել է զերծ մնալ զվարճալի միջոցառումներից, ուրախ հեռուստահաղորդումների ցուցադրությունից»:
Բաքվում այսօր կայացել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի դիմավորման պաշտոնական արարողությունը, հայտնում է haqqin.az-ը:
НТВ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը կլքի իր պաշտոնը, պնդում են ռուսական ԶԼՄ-ների աղբյուրները: Կուլիստիկովի հեռանալու մասին միաժամանակ հայտնել են «Կոմերսանտն» ու «Վեդոմոստին»:
Այսօր Կրասնոյարսկի երկրամասում ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ:
«Հյուրանոցների ադմինիստրացիաները, որպես օրենք, այդ հանգամանքից չեն նեղսրտում, հակառակը՝ ձգտում են պահպանել նման հաստատությունների ու դարաշրջանի ոգին»,- հայտնում է kulturologia.ru-ն:
Ստրասբուրգի բժշկական հետազոտական հաստատությունում հայտնաբերվել են նացիստական փորձերի զոհերի աճյունների մնացորդները, հայտնում է Associated Press-ը:
Սինգապուրյան Duke-National University of Singapore Graduate Medical School (Duke-NUS)-ի և The Agency for Science, Technology and Research (A*STAR)-ի գիտնականներն ունիկալ դեղամիջոց են մշակել քաղցկեղի դեմ:
Վաղը՝ հուլիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական մանդատին համապատասխան, պլանավորվում է հերթական մոնիթորինգն անցկացնել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի տարածքում:
Լեհաստանն ու Նիդեռլանդներն առաջարկել են Եվրոպայում ստեղծել ռուսալեզու հեռուստաալիք, որը կպայքարի ռուսական գաղափարախոսության դեմ, գրում է Delfi-ն:
Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Եվրոպական միությունը ցանկանում է պահել տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը
«Ժամանակի մեքենա» խմբի ղեկավար, ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը նոր երգ է ձայնագրել ուկրաինական «Գայդամակի» խմբի ու լեհ կատարող Մացեյ Մալենչուկի հետ, տեղեկացնում է obozrevatel.com-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ «եկել է գործելու ժամանակը»: «Ես դա առանձնահատում ուզում եմ ընդգծել»,- ասել է նա՝ կապված թուրքական Սուրուչ քաղաքում 32 խաղաղ բնակչի կյանք խլած ահաբեկչության հետ:
Այս շաբաթ ՌԴ Քննչական կոմիտեն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կարևորագույն գործերով գլխավոր վարչության անդամներին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», որի թղթակից Նիկոլայ Վարսեղովը մեծ հոդված է հրապարակել՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հայտարարությունները ԱՄՆ-ի հասցեին «անհանգստացնող» են, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լա Մանշի նեղուցով Դուվրից Կալե ուղևորվող Pride of Canterbury լաստանավում հրդեհ է սկսվել, հայտնում է Sky News-ը:
Իրանին շահավետ կլինի երկրից դուրս բերել օգտագործված միջուկային վառելիքը, ինչպես դա նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներկա է գտնվել Սպիտակ տան Արևելյան սրահում հաշմանդամների մասին օրենքի ընդունման 25-ամյակին նվիրված տոնակատարությանը՝ դեմքին կապտուկ:
Կահիրեի քրեական դատարանը վերսկսել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ դատական հետաքննությունը:
Ուկրաինայի տարածքային շինարարության նախարարությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի արևելքում ամրաշինական աշխատանքները ավարտվել են, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Հաղորդավար ու «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի անձնական էջերը դարձյալ հասանելի են Facebook-ում ու Instagram-ում:
Հայաստանցի ուսանողուհին ավտովթարի է ենթարկվել Գերմանիայում:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հայտարարել է, որ ինքը ունի բոլոր հիմքերը՝ կարծելու, որ իրեն կարող են ֆիզիկապես ոչնչացնել:
«Տեղումներ կան, բայց դրանք որևէ ազդեցություն չունեն գյուղմթերքի արտադրության վրա, և շուրջ 45 օր է, երաշտային վիճակ է: Եթե այսպես շարունակվի, ապա որոշ բերքատեսակներ կկրճատվեն: Խոսքը չոռոգելի հողերի մասին է: Օրինակ, եթե գյուղացին կարտոֆիլը ցանել է չոռոգելի հողում, ապա լուրջ խնդիր կառաջանա»:
Հնդկաստանի արևելյան Ասսամ նահանգի գյուղերից մեկի բնակիչները տարեց կնոջ են գլխատել՝ նրան մեղադրելով կախարդության մեջ, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Բռնության ալիքը, որը պատուհասել է բրազիլական Մանաուս քաղաքը, վերջին 3 օրում խլել է 35 մարդու կյանք, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Կին մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկ սարքը «Ամարա» մշակութային կենտրոնի այգում այն ժամանակ, երբ այդտեղ էին հավաքվել երիտասարդական ասոցիացիաների հարյուրավոր պատվիրակներ, հիմնականում՝ քրդեր: