
Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյունը հայտնվել է զինյալների գնդակոծության ներքո

Սիրիական զինված ընդդիմության կազմավորումները, որոնք կռվում են թուրքական բանակի կողմից, փետրվարի 22-ին գնդակոծել են Հալեպից Աֆրին ուղեւորվող մարդասիրական ավտոշարասյունը: Ինչպես հաղորդել է Firat գործակալությունը, գնդակոծումը կատարվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով Թուրքիային սահմանակից Աազազ քաղաքից։
Գնդակոծումն սկսվել է, երբ ավտոշարասյունը ժամանել է Հալեպ -Նոբուլ խճուղու Զիյարա հսկիչ անցակետ: Գործակալության տեղեկատվությամբ՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քուրդ մարտիկները եւ սիրիական ժողովրդական աշխարհազորի ջոկատները պատասխան կրակ են բացել հակառակորդի դիքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: