
ԻՊ-ի ահաբեկիչներն Իրաքից և Սիրիայից առնվազն 400 մլն դոլար են տարել պարտությունից հետո

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խումբն առնվազն 400 միլիոն դոլար է տարել Իրաքից եւ Սիրիայից ռազմական պարտությունից հետո: Փետրվարի 22-ին այս մասին հաղորդել է բրիտանական The Economist հանդեսը՝ վկայակոչելով Իրաքի խորհրդարանի մի պատգամավորի:
Ինչպես հավելում է հանդեսը, ահաբեկիչները նաեւ լվացել են փողեր՝ միջնորդների միջոցով Իաքում ձեռք բերելով զանազան ձեռնարկություններ: Թուրքիայի հակաահաբեկչական կառույցներում հանդեսի աղբյուրների կարծիքով՝ ԻՊ-ն Թուրքիայում տեղաբաշխել է զգալի միջոցներ ոսկով եւ ունի այսպես կոչված «քնած դարակախորշեր» (ժամանակավորապես ոչ ակիվ, բայց պատրաստ ապագա գործառնությունների համար) ամբողջ երկրում:
Ահաբեկիչները միջնորդների միջոցով դրամական փոխանցումների ոչ պաշտոնական ցանց են ստեղծել եւ օգտագործում Թուրքիայում, Եվրոպայում, Լիբանանում եւ Պարսից ծոցի երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: