Ադրբեջանը ցանկանում էր համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների ոլորտի հարցում, սակայն կառույցը զբաղվեց երկրում «հինգերորդ շարասյան» ստեղծմամբ, ինչը մեծ ափսոսանք է հարուցում:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքը կարող է նշանակվել Մոլդովայի վարչապետ, հայտնում է newsgeorgia.ge-ն:
Ուորլիքը նաև գրել է, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամ են ու վճռական:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրի կնքումը ու դրանում իրանցի բանակցողների ներդրումը «ավելի արժեքավոր» է համարում, քան գործարքի դետալներին վերաբերող ներքին քննարկումները, հայտնում է RIA Novosti-ն:
Սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի օգնական Ռիչարդ Հոգլանդի այցը Ադրբեջան, հայտնում է Report-ը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմ Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Պենտագոնը պատրաստվում է հզոր ռադիոտեղորոշիչ կայան ուղարկել Ուկրաինա, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ադմինիստրացիային:
Ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկին որոշել է դատի տալ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին, հայտնում է РБК-Ուկրաինան:
Նվազագույնը 20 մարդ զոհվել ու 48-ն ստացել են վնասվածքներ Բադադում պայթուցիկով լի մեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությունում իր աղբյուրներին:
Սերֆինգի աշխարհի եռակի չեմպիոն ավստրալացի Միք Ֆեննինգը, որը շնաձկան հարձակման էր ենթարկվել ՀԱՀ-ում J-Bay Open մրցաշարի ժամանակ, հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել իր մարզական կարիերան:
Դերասանուհին ծիծաղելով պատմել է, որ այդ դեպքից հետո 1 ամիս չի կարողացել հանգիստ քնել:
Քիմ Քարդաշյանը Քեյթլին Ջենների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել՝ նրան մեղադրելով սեփական իմիջը Քարդաշյան ընտանիքի մյուս անդամների հաշվին կառուցելու ցանկության մեջ հայտնում է spletnik.ru-ն:
The Huffington Post-ը հրապարակել է Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջի լավագույն լուսանկարները, ով այսօր դառնում է 2 տարեկան:
ԱՄՆ-ում բնակվող ծագումով քուրդ երգչուհի Հելլի Լավը (Հելեն Աբդուլլահ) նոր տեսահոլովակ է թողարկել, որը կոչվում է Revolution:
Միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալությունը բարձրացրել է Հունաստանի վարկային վարկանիշը երկու աստիճանով՝ ССС- աստիճանից մինչև ССС+, հայտնում է Interfax-ը:
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի անունը ներառել է իր «սև ցուցակում», որում հայտնված մշակույթի գործիչներին ոչ միայն արգելվում է մուտք գործել Ուկրաինա, այլև նրանց մասնակցությամբ ֆիլմերը ևս կարգելվեն ցուցադրել:
Մեր զրուցակիցն է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Իրանի կառավարության նիստում, որը հրավիրվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի միջուկային գործարքի մասին բանաձևի ընդունման կապակցությամբ, երկրի նախագահ Ռասան Ռոուհանին հայտարարել է, որ միջուկային համաձայնագրի կյանքի կոչումն ու պատժամիջոցների հանումը Իրանի վրայից, կուժեղացնեն Իրանի դիրքերը տարածաշրջանում, սակայն ոչ ի հաշիվ Իրանի հարևան պետությունների:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս միլիոնատեր Գերման Ստերլիգովի դեմ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
168.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Հայ սահմանապահները նախօրեին ձերբակալել են Մառնեուլի շրջանի երկու բնակիչների(Արևելյան Վրաստան, Քվեմո Քարթլիի շրջան), ովքեր անօրինական կերպով հատել էին վրաց-հայկական սահմանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի սահմանային ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Լաշա Բաբիլոձեին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հյուրընկալվել է The Daily Show ծրագրին, որի հաղորդավար Ջոն Ստյուարտը Օբամային ծիծաղեցրել է հարցով, թե ում է ռմբակոծում ԱՄՆ-ը Մերձավոր արևելքում, հայտնում է korrespondent.net-ը:
Չինաստանը երկու ատոմակայան կկառուցի Իրանի հարավում՝ Մակրան շրջանում, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Twitter միկրոբլոգների հայտնի ծառայությունը այսօր Թուրքիայում անհասանելի է դարձել օգտատերերի համար, ենթադրաբար, Սուրուչում ահաբեկչության վայրի լուսանկարների ու տեսանյութերի հրապարակման պատճառով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես ներկայացրել է Լուգանսկի մարզի ռազմաքաղաքական ադմինիստրացիայի նոր ղեկավարին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սիրիական պատերազմի չորս տարիների ընթացքում պատուհասած խնդիրներից հետո սիրիական Հալեպ քաղաքը նոր խնդրի առջև է կանգնել:
Մենք ցանկանում ենք կոնֆլիկտի խաղաղ կարգավորում: Դրան այլընտրանք չկա: Իմ կարծիքով՝ մենք պետք է հեռու մնանք ոչ միայն ռազմական գործողություններից, այլև արմատական տոնայնությունից, թշնամանքի ու ատելության վրա հիմնված հայտարարություններից, քանի որ այդ ամենը չի ծառայում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցի լուծմանը:
Նվազագույնը 10 մարդ է զոհվել այսօր Աֆղանստանի Ֆարյաբ նահանգի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Բաքվում համատեղ մամլո ասուլիս են տվել, հայտնում է Trend-ը:
Չեչնիայի Վեդենսկի շրջանում ուղևորատար «Գազելի»՝ անդունդը գլորվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է Interfax-ը: