
Տիմոշենկոն Պորոշենկոյից առաջ կանցներ առաջիկա ընտրություններում. հարցում

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կկարողանար պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ հաղթանակ տանել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եթե դրանք կայանային մոտ ժամանակներս: Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որն անցկացրել է «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը:
Ուկրաինայի նախագահի հերթական ընտրություններն անցկացվելու են 2019 թվականի գարնանը: Տիմոշենկոն եւ Պորոշենկոն երկար ժամանակ գլխավորում են նախագահական վարկանիշները:
«Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մոդելավորումը Տիմոշենկո եւ Պորոշենկո զույգի դեպքում տվել 1 հետեւյալ արդյունքները. «Բատկիվշչինայի» առաջնորդի օգտին պատրաստ է քվեարկել նրանց 30 տոկոսը, ովքեր հայտարարել են, որ մասնակցելու են հիմնական ընտրություններին: Պետության ղեկավարին այս դեպքում պատրաստ է պաշտպանել 23 տոկոսը»,-ասված է սոցիոլոգիական խմբի կայքում հրապարակված հետազոտության մեջ:
Հարցման տվյալների համաձայն, առաջին փուլում նախագահական վարկանիշի առաջատարը Տիմոշենկոն է, նրա օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 18,7 տոկոսը: Գործող նախագահ Պորոշենկոյին պատրաստ է պաշտպանել 15,6 տոկոսը: Նախագահական մրցարշավում երրորդ տեղը, հարցման համաձայն, զբաղեցրել է «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոն, նրան օգտին կքվեարկեր ուկրաինացիների 11,7 տոկոսը:
Հարցումն անցկացվել է 2017 թվականի դեկտեմբերից 12-ից մինչեւ 28-ը, դրան մասնակցել է 30 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 0,6 տոկոսից ոչ ավելի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: