Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներին Իրաքի հյուսիսում, գրում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիան հրաժարվել է 2017թ. Եվրամիության խորհրդում նախագահությունից, հայտնում է BBC-ն:
Մենք ցանկանում ենք, որքան հնարավոր է՝ արագ հրավիրել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպում: Ինչպես հայտնում է yeniakit.com.tr-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր վրացի գործընկերոջ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից՝ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտնում է CNN-ը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թուրքիա կատարած այցի շրջանակում հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, նրանց հետ քննարկել համագործակցության հարցեր, հայտնում է Sputnik գործակալությունը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ՆԱՏՕ-ին այլ ելք չի թողնում, քան երկիրը հեռացնել դաշինքի կազմից, գրում է բրիտանական The Telegraph-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որը վերաբերել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Թուրքական կողմը ձգտում է ամերիկյան կողմից հասնել Գյուլենի արտահանձնմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Թուրքիայում, որոնք վերաբերելու էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հետաձգվել են: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Աերոֆլոտը» որոշում է կայացրել կասեցնել Թուրքիա ավիատոմսերի վաճառքն ու վերաձևակերպումը, ասվում է ընկերության կայքում:
Այսօր առավոտյան Կիևում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Wikileaks կայքը հրապարակել է Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հարյուր հազարավոր էլեկտրոնային նամակներ:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել Է երկրում արտակարգ դրության ռեժիմը կես տարով երկարաձգելու օգտին, երկրի մայրաքաղաքից հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:
Նվազագույնը 45 հազար մարդ է ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել թուրքական իշխանությունների կողմից երկրում հեղաշրջման անհաջող փորձից հետո, հայտնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն 2016 թվականին ակտիվացնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Բրիտանիայի կառավարության իրավաբանին:
Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը («Ֆրոնտեքս») արձանագրում է այն փախստականների թվի զգալի ավելացում, որոնք Եվրոպա են ուղեւորվում Միջերկրական ծովի կենտրոնական մասով, բայց միգրացիոն հոսքի նվազում է նշում արեւելքում՝ Հունաստանի ափերի մոտ:
Եվրամիությունն այս տարի չեղյալ չի հայտարարի վիզային ռեժիմը Թուրքիայի հետ: Ինչպես հայտնում է Reuters-ը, ԵՄ թվային էկոնոմիկայի և հասարակության հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, թե բացառվում է, որ 2016թ. Անկարայի համար առանց վիզային ռեժիմի սահմանվի երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեն համատեղ ընկալում այն հարցի շուրջ, թե որ ուղղությամբ է շարժվում Սիրիայի հարցով բանակցային գործընթացը:
Թայվանի Թաոյուան քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 26 մարդ:
Ադրբեջանում բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած 24.921 դիմորդներից միայն 6 հոգին են կարողացել քննություններում բարձր` 700 միավոր հավաքել, իսկ 80 տոկոսից ավելին «անբավարար» գնահատական է ստացել:
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ռազմական ավիացիայի գործերով խորհրդական Էրկան Քըվրաքին, որը կասկածվում է ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ:
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը Թուրքիայի վարկային վարկանիշը, որը ներկայում գտնվում է Baa3 մակարդակում, կուղարկի վերանայման՝ դեպի նվազում, գրում է BBC-ն:
Թուրքիայի իշխանությունները կրճատել են մի շարք հեռուստա և ռադիոընկերությունների լիցենզիաների գործունեության ժամկետը, որոնք կապված են եղել ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, հայտնում է Hurriyet-ը:
Թուրքիայի կողմից մահապատժի ընդունումը հետքայլ կլինի, հայտարարել է Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դունկանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցե, որի ժամանակ քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ, կոնկրետ քայլերը Սիրիայի հակամարտությունը լուծելու նպատակով և խոսել Մոսկվայում կայացած վերջին բանակցությունների արդյունքների մասին, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության ավելացումը դաշինքի 4 երկրներում Ռուսաստանի հետ բախման չի հանգեցնի, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Իսպանական El País թերթում հրապարակվել է նրա հոդվածը՝ նվիրված Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Սառը զենքով զինված 37-ամյա տղամարդն այսօր առավոտյան հարձակում է գործել մի կնոջ և նրա 9-14 տարեկան 3 դուստրերի վրա, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին, որը մոտ է հետաքննությանը:
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը աշխատանքից ազատել է 100 աշխատակցի, հայտնում է Hürriyet-ը:
Քաշմիրում (Հնդկաստան) զինվորականների կողմից ցուցարարների վրա կրակ բացելու հետևանքով զոհվել է ևս 3 մարդ, ինչի հետևանքով անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է մինչև 42 մարդու, հայտնում է Reuters-ը:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Գերմանիայի գնացքներից մեկում ուղևորների վրա 17-ամյա աֆղանցու կողմից հարձակման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ն:
Անհայտ անձը 2 կնոջ է գնդակահարել Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր կոմսությունում: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրձիգը նույնպես սպանվել է: