
Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին

Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից իրենց հասցված վիրավորանքներին:
Նևզորովը Невзоровские среды հերթական հաղորդմանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքերին՝ նշել է.« Տեսեք ինչ լավ են նրանք արտահայտվում: Ինձ անվանում են խղճուկ ավանակ, չկայացած ավանակ, ավանակ, նողկալի անոմալիա, անպարկեշտ ավանակ»:
Նևզորովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վիրավորանքները հնչեցվել են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, այլ ոչ թե լրագրողների կողմից:
Նևզորովն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմն ամենից շատ վրդովվել է Ալիևին սուր առարկաներ և մեխ անգամ չվստահելու իր կոչերին:
«Ես, կարծես, խանգարում եմ Ալիևի ատաղծագործական բիզնեսին: Մեխերի վերաբերյալ այդ աստիճան մտահոգությունն ինձ անհանգստացրեց»,- հեգնել է Նևզորովը: