
Ռադիոհաղորդավարուհին ծննդաբերել է ուղիղ եթերում

Ամերիկացի ռադիոհաղորդավարուհի Քեսիդա Փրոքթորին կեսարյան հատում են արել Spencer՚s Neighborhood առավոտյան շոուի ուղիղ եթերում, որը The Arch ռադիոկայանով հեռարձակվում է Սենթ-Լուիս քաղաքում: Այդ մասին հայտնել է BBC News-ը:
Աղջիկը լրագրողներին պատմել է, որ երեխայի ծնունդը հեռարձակելու նախնական որոշում չի եղել, դա ինքնաբերաբար է ստացվել, քանի որ երկունքի ցավերն սկսվել են պլանավորված ժամկետից երկու շաբաթ շուտ:
Փրոքթորը հավելել է, որ ուղիղ եթերում ծննդաբերությունը դարձել է շոուում իր ամենօրյա աշխատանքի տրամաբանական շարունակությունը, քանի որ աղջիկը կյանքի բոլոր ասպեկտների շուրջ կիսվում է ռադիոլսողների հետ: Ծնողներն աղջկան անվանել են Ջեյմսոն. այդ անունը ռադիոկայանի ունկնդիրներն ընտրել էին հունվարին: «Տասներկու հիմար անուն եւ տասներկու անուն, որոնք ընտրել էին ծնողները, մրցում էին առաջին տեղի համար: Մենք շարունակում էնք քվեարկել, մինչեւ որ կանգ առանք Ջեյմսոնի վրա»,-պատմել է ծրագրի ռեժիսոր Սքոթ Ռոդին: