Հոլիվուդյան կինոինդուստրիայում աշխատող կանանց 94 տոկոսն իրեն սեռական ոտնձգությունների զոհ է համարել
Ամերիկյան USA Today թերթի հարցման արդյունքների համաձայն՝ հոլիվուդյան կինոինդուստրիայում աշխատող կանանց 94 տոկոսն իրեն սեռական ոտնձգութունների զոհ է համարել։
Սեռական հարաբերության հարկադրելու մասին է պատմել կանանց 21 տոկոսը: Հարցման մասնակիցների եւս 29 տոկոսը հայտարարել է, որ տղամարդիկ իրենց ցուցադրել են սեռական օրգանները, կանանց 39 տոկոսն ստացել է սեռական բնույթի լուսանկարներ, թեեւ չի խնդրել այդ մասին:
Հետազոտության հեղինակները հարցում են արել զվարճանքների ինդուստրիայում տարբեր պաշտոններում աշխատող 843 կանանց: Դրան մասնակցել են, մասնավորապես, պրոդյուսերներ, դերասանուհիներ, ռեժիսորներ, սցենարիստներ եւ խմբագիրներ: Սոցիալական ցանցերում հարցման արդյունքները համարել են ցնցող եւ ահաբեկող: «Դժբախտաբար, նույն վիճակում են այլ պրոֆեսիաների կանայք»,- նշել է @Lilyspace օգտատերը: