Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը գերի է վերցվել ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականների կողմից:
Թուրքիայի գլխավոր շտաբի զինվորականները հայտարարել են երկրում իշխանության զավթման մասին:
2016թ. Դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները մեկնարկել են հուլիսի 9-ին, Չինաստանի Հոնկոնգ քաղաքում: Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմն արժանացել է հինգ՝ մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալների: Այս մասին տեղեկանում ենք ԼԳ նախարարության պաշտոնական կայքից:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները։
Թուրքիայի տարածքում գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավորական տոհմին պատկանող դամբարան: Թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ շուրջ 45 հազար քառակուսի մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 80 շիրիմ:
Երեկ գիշեր Նիսում ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Բուհլելի հարազատները սառը զենքով սպառնում են Թունիսի Մսակեն քաղաքում իրենց տան մոտ գտնվող լրագրողներին:
Նիսում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին ամերիկյան հատուկ ծառայությունները մշակում են Սպիտակ տան անվտանգության նոր կարգավորումներ:
Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Բարաք Օբաման զրուցել են ֆրանսիական Նիս քաղաքում հուլիսի 14-ին իրականացված ահաբեկչության մասին:
Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքի մասին հայտարարություններին, փոխնախարարը նշեց, որ անհրաժեշտ է տարանջատել գաղափարները: Արտահոսք տեղի է ունենում նաեւ մնացած բոլոր երկրներում, եւ խնդիրը նրանում է, թե ինչ նպատակով է այդ բիզնեսը հեռանում: Դա կարող է լինել դրսում ստեղծված նոր բիզնես հնարավորություն, կամ կարող է նշանակել ուղղակի փախուստ հարկերից: Դրանք տարբեր գաղափարներ են:
Փարիզի Էյֆելյան աշտարակը հուլիսի 15-ի երեկոյան կլուսավորվի Ֆրանսիայի եռագույնի գույներով` կապույտ, սպիտակ, կարմիր` ի հիշատակ Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 202-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլին` հավելելով, որ բժիշկները պայքարում են նրանցից 25-ի կյանքի համար, ևս 52-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
#Nice #Nice06 #14juillet, թարգմանաբար #Նիս, #Նիս06, #14հուլիս հեշթեգերով հրապարակված ծաղրանկարում պատկերված է այն արյունալի «հրավառությունը», որի ներքո բազմաթիվ մարդիկ դարձան ահաբեկչության զոհ:
Նախարար Լինկյավիչյուսը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, մասնավորապես տնտեսական ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներ և երկկողմ տնտեսական ներդրումները:
Նիսում ահաբեկչություն իրականացրած բեռնատար ավտոմեքենայի վարորդի նախկին կինը կալանավորվել է: Այս մասին հայտնում է BFM TV-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին կայցելեն Անկարա:
Հրավառությունը շատ գեղեցիկ երեւույթ է, ողջ քաղաքն է ներկա լինում Ազգային տոնին նվիրված այս արարողությանը՝ պատմել է Սյուզանը։
Նիսը՝ ահաբեկչությունից հետո:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով վարչապետ Մանուել Վալսի հետ ժամանել է Նիս, այցելել է հուլիսի 14ի ահաբեկչությունից տուժածներին: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատի տեղեկատվական համակարգը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 15ին ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին երեկ գիշեր Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Ֆրանսիայի հատուկ ծառայությունների սակրավորները վերահսկելի պայթյունի միջոցով Նիսում կասկածելիփաթեթ են ոչնացրել բեռնատարի ստուգման գործողության ընթացքում:
Նիսի օդանավակայանում ուղեբեռի ստացման գոտին տարհանվել է: Այս մասին տեղեկացնում է Independent պարբերականը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ հանրապետության վարչապետ Մանյուել Վալսը ժամանել են Նիս, որտեղ խորհրդակցություն կանցկացնեն հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգությունից հետո, որն ավելի քան 80 մարդու կյանք խլեց: Նախագահի եւ վարչապետի ինքնաթիռների վայրէջքի կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է iTele հեռուստաալիքը:
Նիսի ահաբեկչության 3D մոդելավորումը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ «Նա ողջ է»՝ հայտնում է ԱԳՆ-ն:
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան չորս ժամ:
Վահիկ Սահակյանը տեղեկությունը ստացել է զոհված հայուհիների ընկերուհուց, որն ասել է, թե Արևիկը մահացել է հիվանդանոցում, իսկ Գայանեի զոհվելու մանրամասները հայտնի չեն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:
Հուլիսի 15-ին, ժամը 12.45-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատան հետ։
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել Է, որ երկրի իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել Նիսում կատարված ահաբեկչությունից հետո եւ չեղյալ չեն հայտարարի հուլիսի 21ի ազգային տոնի առթիվ հանդիսությունները: