
ԱՄՆ-ն Ասադին սպառնացել է ուժի կիրառմամբ

Վաշինգտոնը չի բացառել Սիրիայի հակամարտության ռազմական լուծումը եւ իրեն այդ երկրի ուժերին հարվածներ հասցնելու իրավունք է վերապահում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ Չիկագոյի համալսարանի Քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ:
«Ռազմական լուծումը միշտ էլ քննարկվում է ցանկացած իրադրության վերաբերյալ»,- ասել է Հեյլին: Ըստ որում նա նկատել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում «գտնվել սիրիական հակամարտության կենտրոնում», բայց պետք է հնարավորինս ամեն ինչ անի սիրիացինիներին օգնելու համար, որոնց նկատմամբ քիմիական զենք է կիրառվել:
Հեյլին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է չընդարձակվել ռազմական ոլորտում իր հնարավոր քայլերի առիթով: Մշտական ներկայացուցչի կարծիքով՝ Սիրիայի իշխանությունները ցանկացած դեպքում գիտեն, որ ԱՄՆ-ը կարող է ռազմական բնույթի գործողություններ ձեռնարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: