Թուրքիայի կողմից մահապատժի ընդունումը հետքայլ կլինի, հայտարարել է Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դունկանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցե, որի ժամանակ քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ, կոնկրետ քայլերը Սիրիայի հակամարտությունը լուծելու նպատակով և խոսել Մոսկվայում կայացած վերջին բանակցությունների արդյունքների մասին, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության ավելացումը դաշինքի 4 երկրներում Ռուսաստանի հետ բախման չի հանգեցնի, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Իսպանական El País թերթում հրապարակվել է նրա հոդվածը՝ նվիրված Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Սառը զենքով զինված 37-ամյա տղամարդն այսօր առավոտյան հարձակում է գործել մի կնոջ և նրա 9-14 տարեկան 3 դուստրերի վրա, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին, որը մոտ է հետաքննությանը:
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը աշխատանքից ազատել է 100 աշխատակցի, հայտնում է Hürriyet-ը:
Քաշմիրում (Հնդկաստան) զինվորականների կողմից ցուցարարների վրա կրակ բացելու հետևանքով զոհվել է ևս 3 մարդ, ինչի հետևանքով անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է մինչև 42 մարդու, հայտնում է Reuters-ը:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Գերմանիայի գնացքներից մեկում ուղևորների վրա 17-ամյա աֆղանցու կողմից հարձակման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ն:
Անհայտ անձը 2 կնոջ է գնդակահարել Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր կոմսությունում: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրձիգը նույնպես սպանվել է:
Թուրքիայի Զինված ուժերը հայտարարել են, որ երկրի ողջ տարածքը գտնվում է իրենց վերահսկողության ներքո:
Նիսում վերականգվել է երթևեկությունն Անգլիական ճեմուղով, որտեղ հուլիսի 14-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել, հայտնում է Le Figaro-ն:
Սկսվել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Թուրքիա: Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ռուսական Սու24 ինքնաթիռը խոցած թուրքական կործանիչի օդաչուները ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը` հղում անելով AFPին:
Թուրքիան ԱՄՆ-ին պաշտոնական հարցում է ուղարկել թուրք հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Փիլիպոս հայկական եկեղեցում հանդիսապետությամբ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Թուրքիայի ռազմածովային նավատորմից ռազմական հեղաշրջման փորձից հետո անհետացել է 14 ռազմանավ, գրում է Times պարբերականը: Հուլիսի 15-ից նավերը կապի դուրս չեն եկել:
Ինչպես հաղորդվում է, մահացել է ևս մեկ ոստիկան, որը վնասվածք էր ստացել հարձակման հետևանքով: Այս մասին ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է APA գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրում հեղաշրջման փորձի ձախողումից հետո հայտարարել է, որ Ստամբուլի Թաքսիմ շրջանի Գեզի պուրակի տեղում կայազորի շինարարության նախագիծը, որը 2013թ. դարձել էր բողոքի ակցիաների պատճառ, կյանքի է կոչվելու:
Գերմանացի քննիչներն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ինքնանշեն դրոշ են գտել այն սենյակում, որտեղ ապրում Էր Աֆղանստանից փախստականը, որը Գերմանիայի հարավում կացնով հարձակվել Է գնացքի ուղեւորների վրա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի Տրապիզոն նահանգի Մաչկա շրջանում մի խումբ զինված մարդիկ հարձակում են իրականացրել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երկու անձնական թիկնապահները սպանվել են՝ փորձելով պաշտպանել նրան ձախողված հեղաշրջման ժամանակ: Ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին հայտնել է անձամբ Էրդողանը:
Միացյալ Նահանգների իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել ժամանակվորապես ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից այն բարդ իրադրության պատճառով, որն առաջացել Է վերջերս կատարված զինվորական հեղաշրջման փորձի հետեւանքով:
Ռուսաստանն ու Թուրքիան այս տարի չեն վերականգնի չարտերային ավիափոխադրումները, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրեն Մայա Լոմիձեին:
Տղամարդը, որը երեկ ուշ երեկոյան կացնով հարձակվել էր Բավարիայի արվարձանային գնացքի ուղևորների վրա, գնդակահարվել է, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ոստիկանությանը:
Ադրբեջանը մտադիր է երկարացնել նախագահի պաշտոնավարման ժամկետը մինչև 7 տարի:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախարարական խորհրդի նիստի ժամանակ նոր տվյալներ է հրապարակել երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետևանքով զոհերի, վիրավորների ու ձերբակալությունների վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմնակիցները երկրում ձախողված հեղաշրջման փորձից հետո սկսել են ոչնչացբել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանները, հայտնում է haqqin.az պորտալը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալի Օզթյուրքը խոստովանել է, որ նա է կանգնած եղել ապստամբների հետևում, ովքեր կազմակերպել էին ձախողված հեղաշրջման փորձը: