Բաժիններ՝

Honda-ն աշխարհում առաջին տեղն է գրավել բիզնես-դասի ինքնաթիռների վաճառքների ծավալով

Ճապոնիայի Honda Motor ավտոմոբիլային կոնցեռնը 2017 թվականին աշխարհում առաջին տեղն է գրավել իր բիզնես-դասի HondaJet ոչ մեծ ինքնաթիռների վաճառքների ծավալով: Ինչպես պաշտոնապես հայտարարել է ընկերությունը, սպասարկյալններին են հանձնվել 43 այդպիսի մեքենաներ:

Դա անցյալ տարի ամենաբարձր ցուցանիշն է նման ինքնաթիռների կատեգորիայում։ HondaJet-ը յոթտեղանոց ռեակտիվ ինքնաթիռ է, որի ստեղծման վրա ընկերությունն աշխատում էր 1997 թվականից: Դրա գինը 4,9 միլիոն դոլար է: Ինքնաթիռն, ինչպես փետրվարի 22-ին նշել է Kyodo լրատվական գործակալությունը, նախատեսված է կորպորատիվ ղեկավարների եւ ունեւոր մասնավոր անձանց համար: Երկու ռեակտիվ շարժիչներով Փոքրաչափ ինքնաթիռը՝ կարող է թռչել ժամում 770 կիլոմետր արագությամբ 13 կիլոմետրից ավելի բարձրության վրա:

HondaJet-ն արտադրում են ԱՄՆ-ի տարածքում: Այդ որոշումը պայմանավորված էր Ճապոնիայի ավտոկոնցեռնի այն հաշարկով, որ հենց Միացյալ Նահանգներում նորույթը կվայելի ամենամեծ պահանջարկը: Այդ հույսերն արդարացել են. ինքնաթիռի առավել շատ գնորդները եղել են ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Եվրամիության երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը և համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարևոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման և փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը: Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել է երկկողմ տնտեսական համագործակցության և ոլորտային մի շարք ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Այս համատեքստում Նարեկ Բաբայանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության գործոնը և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի մոտեցումն այս հարցում: «Տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը մեր Կառավարության առաջնահերթություններից է: Այդ հարցում մեր պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որին Իրանը տվել է իր դրական եզրակացությունը և ողջունել է: Հավատացած ենք, որ այդ նախագծի կյանքի կոչման հարցում Իրանը նույնպես պետք է ունենա իր առանցքային դերակատարությունը»,- փաստել է բարեկամական խմբի ղեկավարը: Հարևան երկրների հետ կապերի համատեքստում Նարեկ Բաբայանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին՝ ընդգծելով. «Գիտակցելով, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն, Հայաստանն այդ գործընթացում ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը և ակնկալում է տարածաշրջանի մյուս դերակատարների մասնակցությունը»: Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը ևս կարևորել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության խորացումը, փոխայցերի նշանակությունը երկկողմ օրակարգի առաջմղման հարցում: «Հայաստանն իր ուրույն տեղն ու դիրքն ունի մեր արտաքին քաղաքականության մեջ: Հարևան պետությունների հետ հարաբերություններում կարևորում ենք ՀՀ-ի հետ համագործակցությունը: Մենք ունենք քաղաքակրթական մեծ անցյալ, երկու երկրների և ժողովուրդների միջև կան պատմամշակութային խոր կապեր»,- այս մասին նշել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի հայազգի ղեկավարը: ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Վաղարշակ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Մարիամ Պողոսյանը, Գեղամ Նազարյանը, Դավիթ Դանիելյանը, Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը և Գեղամ Մանուկյանը: Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերին: Նրանք հույս են հայտնել, որ կարվի հնարավորը ՀՀ-ԻԻՀ սահմանված տնտեսական նշաձողը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մի շարք ոլորտներում կապերի խթանման, ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության հեռանկարների շուրջ: Հայ և իրանցի պատգամավորները համոզմունք են հայտնել, որ կշարունակեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը