Բաժիններ՝

Չորս մարդ է զոհվել Լեսթերում տեղի ունեցած պայթյունից

Ոստիկանությունը հաստատել է, որ չորս մարդ է զոհվել փետրվարի 25-ի երեկոյան անգլիական Լեսթերի ոչ մեծ պարենային խանութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդվում է տեղի իրավապահների Twitter-ում:

«Մենք հաստատում ենք, որ չորս մարդ է զոհվել գիշերը Լեսթերում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով»,-ասված է իրավապահների կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նաեւ նշվում է, որ եւս չոր տուժածներ գտնվում են հիվանդանոցում: Ինչպես ավելի վաղ հայտնել է Daily Mail թերթը, պայթյունի հետեւանքով ավերվել է երկհարկանի շենքը, որի առաջին հարկում գտնվում էր խանութը:

Հրատարակությունը լուսանկարեր ու տեսագրություններ է հրապարակել արտակարգ պատահարի վայրից, որոնցում երեւում է այնտեղ մոլեգնող հրդեհը: Ներկա պահին հայտնի չէ, թե արտակարգ պատահարի ժամանակ քանի մարդ կարող էր լինել Լեսթերի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում հրշեջ ծառայության հետ համատեղ: Իրավակարգի պահապանները նշում են, որ առայժմ չկան այն բանի նշաններ, որ տեղի ունեցածը կարող է որակվել որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

https://www.youtube.com/watch?v=6F9sF4UvylY

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս