
Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պատժամնիջոցներ չի կիրառի անգամ եվրաինտեգրման պայմաններում:
«Այո, մենք գտնվում ենք եվրոպական ճանապարհի վրա, բայց մենք չենք պատրաստվում զոհաբերել մեր ավանդական արժեքներն ու ավանդական հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ամեն դեպքում, քանի դեռ ես հանդիսանում եմ նախագահ ու դեռևս իմ կուսակցությունն ունի մեծասմասնություն խորհրդարանում»,- ասել է Վուչիչը՝ «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա ավելացրել է, որ Սերբիան մտադիր է համագործակցել բոլորի հետ, որպեսզի պաշտպանի իր շահերը և իրականացնի երկրի զարգացման եվրոպական ճանապարհը՝ չընդհատելով հարաբերությունները մյուս ավանդական գործընկերների հետ: