
Շվեդները հանգուցյալների հետ «շփման» տեխնոլոգիա են մշակում

Շվեդ ծրագրավորողները մշակում են համակարգչային տեխնոլոգիա, որը մարդկանց թույլ կտա «շփվել» իրենց հանգուցյալ հարազատների ու ծանոթների հետ: Այս մասին հայտնել է շվեդական Dagen թերթը:
Արհեստական ինտելեկտի ստեղծման գաղափարը, որը կվերարտադրի կոնկրետ մարդու գիտակցությունը եւ թույլ կտա շարունակել հանգուցյալների հետ «շփումը» թվային պատճենների միջոցով, ավելի վաղ հայտնվել է «Սեւ հայելի» (Black Mirror) գիտաֆանտաստիկ սերիալում:
«Սկզբնապես մենք ստեղծեցինք խոսքային ծրագիր, որը պատասխանում է հուղարկավորության կազմակերպման կապակցությամբ մեր սպասարկյալների հարցերին,- հրատարակությանը պատմել է Ստոկհոլմի «Ֆենիքս» հուղարկավորության բյուրոների ցանցի ղեկավար Շառլոտա Ռունիսը:- Դա մեզ հուշեց այն բանը մշակելու միտքը, ինչը մենք կոչում ենք «մարդու էլեկտրոնային պատճեն»՝ ռոբոտ, որը կխոսի հանգուցյալի ձայնին նման ձայնով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: