Բաժիններ՝

Նորածինների մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Պակիստանում. ՅՈՒՆԻՍԵՖ

Պակիստանում գրանցվել է նորածինների մահացության ամենաբարձր մակարդակը: Այդ մասին, հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետազոտությունը, որում ասված է, որ ամեն տարի աշխարհում մահանում է 2 մլն 600 հազար մանկիկ, որոնք մեկ ամիս էլ չեն ապրել:

«Պակիստանում հազար մանկիկներից մահանում է 46-ը. դա ամենից շատն է աշխարհում: Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Աֆղանստանը երկրորդ եւ երրորդ տեղերում են նորածինների համար ամենավտանգավոր երկրների ցուցակում»,-ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:

Համեմատության համար նշենք, որ Ճապոնիայում գրանցվել է մանկական մահացության ամենացածր ցուցանիշը՝ 1 դեպք 1111 նորածինների հաշվով: Ճապոնիային հաջորդում են Իսլանդիան եւ Սինգապուրը: Զեկույցի համաձայն, նորածինների համար վտանգի ամենաբարձր մակարդակ ունեցող 10 երկրներից 8-ը գտնվում են Աֆրիկայում, Սահարայից հարավ ընկած շրջանում, որտեղ հղի կանայք բավարար ծավալի բժշկական օգնություն չեն ստանում աղքատության, հակամարտությունների եւ բուժհիմնարկությունների սարքավորվածության ցածր մակարդակի պատճառով:

Փաստաթղթում ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծաբանները նշում են, որ մահերի ավելի քան 80 տոկոսը պայմանավորված է երեք պատճառով, որոնք կարելի էր կանխել. դրանք վաղաժամ ծնունդներն են, ծննդաբերության ժամանակ դիտվող բարդացումները եւ ինֆեկցիոն հիվանդությունները, օրինակ՝ թոքերի բորբոքումը եւ սեպսիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս