Բաժիններ՝

Հնդկաստանը շուրջօրյա դիտարկման անօդաչու է փորձարկել

Հնդկաստանն անցկացրել է Rustom-2 նոր անօդաչու թռչող ապարատի հաջող փորձարկում, որը կարող է օդում առաջադրանքներ կատարել մինչեւ 24 ժամ:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO, գտնվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ենթակայության ներքո) մի աղբյուր:

«Փորձարկումն անցել է փետրվարի 25-ին Քառնաթաքայի նահանգի Չիթրադուրգայի օկրուգում: Բոլոր ցուցանիշները նորմայի շրջանակներում են »,- պատմել է գործակալության զրուցակիցը: Rustom-2-ը նախատեսված է տվյալների շուրջօրա հավաքման, հակառակորդի դիրքերի տեղազննության եւ հսկման համար ինչպես ձեռքի, այնպես էլ ավտոմատ ռեժիմներով:

Անօդաչուի թռիչքի բարձրությունը շուրջ 6,7 կիլոմետր է, արագությունը՝ ժամում մոտավորապես 280 կիլոմետր: Թողարկվում է երեք տարբեր վերափոխակներով: Մշակողը Auronautical Development Establishment (ADE) ընկերությունն է, որը մտնում է DRDO-ի կազմի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս