Նիսի ահաբեկչության բոլոր՝ 84 զոհի ինքնությունը պարզվել է, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կմասնակցի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայի նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Ադրբեջանում հրատարակվող Zaman-Azərbaycan թերթը դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ռուսաստանն ու Թուրքիան հուլիսի վերջին տրանսպորտի նախարարության և տնտեսական զարգացման նախարարության մակարդակներով բանակցություններ կանցկացնեն օդային հաղորդակցության և զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ:
Շուրջ 3,2 հազար ներգաղթյալ է այսօր փրկվել Լիբիայի ափերի մոտ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իտալիայի առափնյա ոստիկանությանը:
Անկարայի նախագահական պալատում մեկնարկել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է APA գործակալությունը:
Մոտ ժամանակներս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կմեկնի Բաքու, որտեղ կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կանցկացվի օգոստոսի առաջին տասնօրյակում՝ Ռուսաստանի տարածքում: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Wikileaks կայք մուտքը Թուրքիայի տարածքում արգելափակվել է: Այս մասին տեղեկություններ են տարածվել Twitterում:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին սպառնացել է ԱՄՆ-ին գործարկել ուրանի հարստացման միջուկային գործարանը՝ կապված միջուկային համաձայնագրի մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցի հետ, հայտնում է IRNA գործակալությունը:
Թուրքիայում շարունակվում է պետական պաշտոնյաների աշխատանքից հեռացումը, որոնք մեղադրվում են ամերիկաբնակ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցության մեջ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներին Իրաքի հյուսիսում, գրում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիան հրաժարվել է 2017թ. Եվրամիության խորհրդում նախագահությունից, հայտնում է BBC-ն:
Մենք ցանկանում ենք, որքան հնարավոր է՝ արագ հրավիրել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպում: Ինչպես հայտնում է yeniakit.com.tr-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր վրացի գործընկերոջ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից՝ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտնում է CNN-ը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թուրքիա կատարած այցի շրջանակում հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, նրանց հետ քննարկել համագործակցության հարցեր, հայտնում է Sputnik գործակալությունը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ՆԱՏՕ-ին այլ ելք չի թողնում, քան երկիրը հեռացնել դաշինքի կազմից, գրում է բրիտանական The Telegraph-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որը վերաբերել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Թուրքական կողմը ձգտում է ամերիկյան կողմից հասնել Գյուլենի արտահանձնմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Թուրքիայում, որոնք վերաբերելու էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հետաձգվել են: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Աերոֆլոտը» որոշում է կայացրել կասեցնել Թուրքիա ավիատոմսերի վաճառքն ու վերաձևակերպումը, ասվում է ընկերության կայքում:
Այսօր առավոտյան Կիևում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Wikileaks կայքը հրապարակել է Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հարյուր հազարավոր էլեկտրոնային նամակներ:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել Է երկրում արտակարգ դրության ռեժիմը կես տարով երկարաձգելու օգտին, երկրի մայրաքաղաքից հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:
Նվազագույնը 45 հազար մարդ է ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել թուրքական իշխանությունների կողմից երկրում հեղաշրջման անհաջող փորձից հետո, հայտնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն 2016 թվականին ակտիվացնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Բրիտանիայի կառավարության իրավաբանին:
Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը («Ֆրոնտեքս») արձանագրում է այն փախստականների թվի զգալի ավելացում, որոնք Եվրոպա են ուղեւորվում Միջերկրական ծովի կենտրոնական մասով, բայց միգրացիոն հոսքի նվազում է նշում արեւելքում՝ Հունաստանի ափերի մոտ:
Եվրամիությունն այս տարի չեղյալ չի հայտարարի վիզային ռեժիմը Թուրքիայի հետ: Ինչպես հայտնում է Reuters-ը, ԵՄ թվային էկոնոմիկայի և հասարակության հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, թե բացառվում է, որ 2016թ. Անկարայի համար առանց վիզային ռեժիմի սահմանվի երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեն համատեղ ընկալում այն հարցի շուրջ, թե որ ուղղությամբ է շարժվում Սիրիայի հարցով բանակցային գործընթացը:
Թայվանի Թաոյուան քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 26 մարդ:
Ադրբեջանում բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած 24.921 դիմորդներից միայն 6 հոգին են կարողացել քննություններում բարձր` 700 միավոր հավաքել, իսկ 80 տոկոսից ավելին «անբավարար» գնահատական է ստացել: